18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Նոր փուլ ենք թեւակոխում

՛՛Քաղաքկիրթ պետությունում համաներումն ունի մարդասիրական, սոցիալական, իրավաքաղաքական կարևոր նշանակություն, որը միտված է հասարակության մեջ համերաշխության, հանդուրժողականության  ամրապնդմանը, բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավմանը՛՛,-այսօր արտահերթ ելույթում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ նախագահը բարձր գնահատեց ՀՀ նախագահի այս առաջարկությունը, ինչը հասարակության կողմից սպասելի քայլ է: ՛՛Մեր քաղաքական գնահատականը համաներմանը միանշանակ դրական է: Եվ մենք ողջունում ենք այն քայլը, որ պետությունն իր գթասրտությունն ու մարդասիրական վերաբերմունքն է ցուցաբերում տարբեր հանգամանքների բերումով սայթաքած և նման իրավիճակում հայտնված քաղաքացիների նկատմամբ:

Հուսով եմ` իմ գործընկերները համակարծիք կլինեն ինձ հետ, որ այդ մարդկանց պետք է օգնել և ճիշտ ճանապարհով գնալու հնարավորություն ընձեռնել՛՛,-հավելեց ԱԺ նախագահը:

Ըստ նրա՝ սա հնարավորություն կտա մարդկանց ազատության մեջ հայտնվելովч իրենց ուժերը ներդնել ի նպաստ մեր երկրի, մեր պետականության զարգացման: 

Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ մեր երկիրը պետականության մի շարք ոլորտներում համակարգային բարեփոխումների նոր փուլ է թևակոխում և իրականացնում է մեծ հեռանկարների միտված ծրագրեր:

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ