Երևան կժամանի ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով հոկտեմբերի 2-4-ը Երևան կժամանի ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Այցի ընթացքում Նիկոլայ Բորդյուժան Երևանում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստին, որտեղ ելույթով հանդես կգա նաև ԱԱԽ Քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նիկոլայ Բորդյուժան ու Արթուր Բաղդասարյանը կմասնակցեն Հայաստանում անցկացվող “Կանալ-Կավկազ” լոկալ հակաթմրանյութային գործողությանը, որի Միջազգային […]