06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Պաշտոնը հավետ չէ. ինչ է ցանկանում նախկին գլխավոր դատախազի եղբայրը Կոստանյանին

ԱԺ-ում ՀՀ  գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի քվեարկությանը մասնակցեց նաև նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը՝ ՀՀԿ խբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը:

Henaran.am-ը Հովսեփյանից հետարքրքվեց՝ ինչպես է վերաբերում Գևորգ Կոստանյանի թեկնածությանը: ՛՛Շատ նորմալ, դրական: Մարդը աշխատել ա համակարգում ու նորմալ էլ կաշխատի՛՛:

Հարցին, թե ինչով էր պայմանավորված, որ նախագահ Սերժ Սարգսյանը ևս մեկ հնարավորություն չտվեց Աղվան Հովսեփյանին, պատգամավորը ժպտաց՝ պաշտոնը հավետ չէ: 

Անդրադառնալով օրեր առաջ իր կողմից արված հայտարարությանը, թե չի կարծում, որ եղբորը կարձակեն այդ պաշտոնից, որովհետև նա վայելում է հասարակության համակրանքը՝ Հովսեփյանը նկատեց. ՛՛Ես երևի աղավաղել եմ, ասել եմ, բայց ի վերջո նախագահն է որոշելու՛՛:

Հարցին՝  Գևորգ Կոստանյանը ավելի լավ կաշխատի, քան Ա. Հովսեփյանը, Ռուբեն Հովսեփյաննը պատասխանեց՝ ցանկանում եմ:

Լրագրողների դիտարկմանը՝ կարծես նեղացած է, որ եղբորը չվերանշանակեցին, արձագանքեց. ՛՛Բայց նորից գործի առաջադրվեց չէ՞՝ որպես միասնական քննչական մարմնի նախագահ: Ամեն դեպքում՝ ստեղծվում է նոր համակարգ ու ես ուրախ եմ, որ ստեղծվող համակարգում նրան նախագահը նշանակել է՛՛:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ