Չեմպիոնների լիգա . տուր 2 – րդ
Այսօր կմեկնարկի Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրը : Տեղի կունենա 4 խմբերի հանդիպումները :
Մեզ համար ամենահետաքրքիր խաղը տեղի կունենա Դորտմունդում , որտեղ Հենրիխ Մխիթարյանի “Բորուսիան” կընդունի ֆրանսիական “Մարսելին”: Հիշեցնենք,որ առաջին տուրում երկու թիմերն էլ պարտվել են : F խմբի մյուս խաղում Լոնդոնի “Արսենալը” սեփական հարկի տակ կընդունի իտալական “Նապոլիին”:
E խմբի առաջատարները ՝ շվեյցարական “Բազելն” ու գերմանական “Շալկե 04” -ը կմրցեն միմյանց դեմ “Բազելի” հարկի տակ , իսկ Ռումինիայում Լոնդոնի “Չելսին” կփորձի վաստակել առաջին միավորները :
G խմբում կկայանա Պիրենեյան դերբին: Պորտուում տեղի համանուն թիմը սեփական հարկի տակ կընդունի Մադրիդի “Ատլետիկոյին” : Սանկտ Պետերբուրգում էլ “Զենիթը” կընդունի Վիեննայի ՞ Աուստրիային:
H խմբում կատալոնական “Բարսելոնան” առանց Մեսսիի կփորձի ռեւանշի հասնել շոտլանդական “Սելթիկից” անցած տարվա պարտության համար , իսկ Ամստերդամի “Այաքսը” սեփական հարկի տակ կփորձի առաջին միավորները վաստակել “Միլանի” դեմ խաղում :
Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի մյուս խմբերի հանդիպումները կկայանա վաղը :