19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ով ազատ կարձակվի համաներմամբ

Ազգային ժողովն այս պահին քննարկում է նախագահի առաջարկած համաներման նախագիծը: Հիմնական զեկուցողը՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, թե համաներումը կիրառվում է ազգային, պետական տոների կապակցությամբ. ՛՛Այս դեպքն էլ բացառություն չէ: Համաներման ակտերի ժամանակացույցը նայելով դժվար չէ նկատել, որ այն կապված է պետության համար կարևորագույն տոների հետ: Այս քայլին գնալու համար էական մեծ նշանակություն է ունեցել նախորդ համաներման արդյունքները: Գլխավոր նպատակը մարդասիրությունն է, և այլ բան, պետք է խնդրեմ, չփնտրեք: Մարդասիրությունը միշտ եղել է մեզանում. դեռ Մխիթար Գոշի դաստատանագրքում այս մասին արտացոլված է՛՛,-բացատրեց նախարարը:

Վերջինս տեղեկացրեց, որ նախորդ համաներումների ժամանակ ազատ է արձակվել 1056 հոգի, որոնցից հետո քրեական պատասխանատվության է ենթարկվել 51-ը: ՛՛ Այս համաներումը տարբերվում է նախորդներից ավելի մարդասիրական մոտեցմամբ: Նախորդ համաներման ժամանակ այն հոդվածները, որոնք արգելք էին սահմանում, հիմա նվազել են: Ընդլայնվել է այն հոդվածների ցանկը, որոնց վրա համաներումը տարածվում է՛՛,-ասաց նա:

Նախարարի խոսքով՝ համաներման ակտը կախված չէ միայն ազատ արձակելու հետ, այն կարող է կրճատել պատժաժամկետը կամ փոխարինել պատժի մեկ այլ տարբերակը: Արդարադատության նախարարը նշեց, որ կան նաև այլ հիմքեր, որոնց առկայության պարագայում համաներումը չի տարածվի ազատազրկվածների վրա՝ խոսքը պատժիը կրելու կիրառման ժամանակահատվածը չարամտորեն խախտողների մասին է:

՛՛Համաներումը չի վերաբերվի նրանց, ում պատժի չափը վերջին տասը տարվա մեջ կրճատվել է, գեթ մեկ անգամ ներել են: Երկրորդ անգամ ակնկալել, որ մարդասիրությունը կարող է դրսևորվել, այդպես չէ: Շեշտեմ, որ խոսքը դիտավորյալ հանցագործությունների մասին է, ինչը նշանակում է, որ նա  կրկին հանցագործություն է կատարել: Համաներումը չի կիրառվի նաև նրանց նկատմամբ, երբ դատավճիռ չկա, բայց հարուցված  է քրեական հետապնդում՛՛:

Թովմասյանը նկատեց, որ  համաներումը հանրապետության նախագահի բացառիկ կամքն է, ապա նշեց, թե քանի դեռ չկա ԱԺ որոշում, նշականում է՝ համաներում չի լինելու: Նա նաև կոչ արեց. ՛՛Սպասումների ալիքը մի բարձրացրեք մարդկանց մոտ: Ավելի լավ է իմանան՝ չի լինելու համաներում, բայց մի օր լինի, քան իմանան, որ լինելու է, բայց չլինի: Գաղտնիության համատեսքտում խնդրում եմ դիտարկել նաև իմ հայտարությունները, թե համաներում չի լինելու՛՛:

Նախարարը նշեց, որ այս պահին ստույգ թվեր, թե քանի հոգու կվերաբերի համաներումը, հրապարակել չի կարող՝ պատճառաբանելով, թե փաստաթուղթը հասու չի եղել այն մարդկանց, ովքեր իրականացնում էին հաշվարկները: Սակայն միաժամանակ նա ընդգծեց, որ նախնական վերլուծությունների արդյունքում մոտ չորս-հինգ հարյուր մարդ անմիջապես ազատ կարձակվի:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ