06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Երևան կժամանի ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով հոկտեմբերի 2-4-ը Երևան կժամանի ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Այցի ընթացքում Նիկոլայ Բորդյուժան Երևանում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստին, որտեղ ելույթով հանդես կգա նաև ԱԱԽ Քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նիկոլայ Բորդյուժան ու Արթուր Բաղդասարյանը կմասնակցեն Հայաստանում անցկացվող “Կանալ-Կավկազ” լոկալ հակաթմրանյութային գործողությանը, որի Միջազգային համակարգող շտաբը տեղակայված է Երևանում, ինչպես նաև կայցելեն ՀԱՊԿ Ակադեմիային հատկացված շենք` տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքներին և քննարկելու Ակադեմիայի գործունեությանն առնչվող  հարցեր: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ