11 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ընդդիմության սիրային ՛՛ֆոկուս-պոկուսը՛՛ . Կոստանյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ

Քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարվեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածության քվեարկության արդյունքները: ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 108 պատգամավոր, որից երկուսի քվեաթերթիկը անվավեր է ճանաչվել: Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 3-ը: Այսպիսով, ՀՀ գլխավոր դատախազի թափուր աթոռը զբաղեցվեց: Զինդատախազ Գեւորգ Կոստանյանն այլեւս գլխավոր դատախազ է: 

Նկատենք, ավելի վաղ ՛՛Ժառանգություն՛՛ ու ՀԱԿ խմակցությունները տեղեկացրել էին, որ դեմ են քվեարկելու Կոստանյանի թեկնածությանը: ԲՀԿ-ն իր դիրքորոշումը չհրապարակեց: Henaran.am-ը ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանից ու Գուրգեն Արսենյանից հետաքրրքվեց՝ ինչպես են քվեարկելու: Արսենյանի խոսքով՝ որքանով ինքն է տեղյակ, ընդհանուր որոշում չունեն: Միքայել Մելքումյանն էլ ասաց՝ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու:

Հիշեցնենք, ՀԱԿ խմբակցությունն ունի յոթ պատգամավոր, որից միայն Լևոն Զուրաբյանը չմասնակցեց քվեարկությանը /նա դրական էր արտահայտվել գլխավոր դատախազի նոր թեկնածուի վերաբերյալ-հեղ./ , իսկ ՛՛Ժառանգությունից՛՛ քվեարկության չեն մասնակցել Զարուհի Փոստանջյանը: Մինչդեռ ընդհանուր առմամբ 3 պատգամավոր է դեմ քվեարկել Կոստանյանին: Փաստորեն, ընդդիմությունը ՛՛ֆոկուս-պոկուս՛՛ արեց: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ