20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2013

Անգամ Սերժ Սարգսյանն է հետաքրքրվել. Չորրորդ իշխանություն

Թերթի  տեղեկություններով՝ նախագահականում բավականին դժգոհ են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի գործունեությունից։ Անգամ Սերժ Սարգսյանն ինքն է հետաքրքրվել նրա աշխատանքով՝ նշելով, որ նա չի երևում ոչ մի տեղ։ Արդյունքում՝ Դումանյանն այս օրերին ընկած է “կարմիր լենտ” կտրելով, գրում է թերթը: ՛՛Իրականում Դերենիկ Դումանյանը ոչ միայն ինքն Է իրեն անգործության մատնել, այլ նաև իր ղեկավարած հսկա […]

Արթուր Առաքելյանը մնաց առանց մեդալի

Բուդապեշտում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Առաքելյանը մնաց առանց մեդալի: Հայ մարզիկը բրոնզե մեդալի համար պայքարում  պարտվեց Իրանի ներկայացուցչին՝ Մասուդ Էսմաելիպուրին: Ընդ որում հայ մարզիկը զիջեց բոլոր առումներով՝ պարտվելով 8-0 հաշվով:Այսպիսով,Դավիթ Սաֆարյանի նվաճած ոսկե մեդալը շարունակում է մնալ միակ մեդալը Հայաստանի հավաքականի հավաքածուում:

Նախկին մարզպետի հյուրանոցը՝ հույսի աղբյուր. Հրապարակ

“Հրապարակը”-ը  գրում է, թե Ջերմուկի հենց կենտրոնում` ըմպելասրահի հարեւանությամբ, արդեն հինգերորդ տարին է, ինչ շքեղ հյուրանոց է կառուցվում` թամանյանական ոճով, որի մտահղացման հեղինակը, ըստ ջեմուկցիների, Սերժ Սարգսյանն է: Սակայն կառույցի դե-ֆակտո տերը Վայոց Ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանն է: Հյուրանոցը, որը դեռ անուն չունի, պետք է բացվեր 2010 թվականին, հետո՝ 11-ին, ապա` 12-ին, վերջնական ժամկետը […]

Հայաստանը նպատակադրված է շարունակել փոխգործակցությունը Եվրոպական միության հետ

Սեպտեմբերի 17-ին Վարշավա աշխատանքային այցով ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ։ Նախարարները քննարկեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացման ուղիները։ Այս առումով Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը նպատակադրված է շարունակել համակողմանի փոխգործակցությունը Եվրոպական միության հետ հնարավոր բոլոր ուղղություններով։ “Հայաստանը, Արևելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, ասել […]

Էլ որտեղ՝ գերեզմանոցում. Առավոտ

Երեկ Շիրակի մարզի ընդ­հանուր իրավասության դա­տարանում շարունակվեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցի­ալական ապահովության պետա­կան ծառայության վճարումների ծառայության Գյումրու տարած­քային ստորաբաժանման մի բա­նի պաշտոնյաների ու աշխատա­կիցների դեմ հարուցված քրեա­կան գործի քննությունը: Նշենք, որ այս գործով մեղադրվում են Գյումրու տարածքային բաժնի պետ Էդուարդ Վարժապետյանը, գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանը, վճարող տեսուչներ Կիմա Փիլոյանը, Անյա Խաչատր­յանը, ով […]

Ինչու է Աղվան Հովսեփյանն անհանգիստ.Հայկական ժամանակ

ՀՀ այլևս նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, օրեր առաջ զբաղեցրած պաշտոնին հրաժեշտ տալուց անմիջապես հետո մեկնել Է Հայաստանից։ “Հայակական ժամանակ ” թերթի տեղեկությունների համաձայն  սակայն, նա ընդամենը մի քանի օրով կբացակայի երկրից։Հովսեփյանի մերձավորները նշում են, թե նա կարճատև հանգստի Է մեկնել ընտանիքի հետ։ Այլ տեղեկությունների համաձայն Էլ, նախկին դատախազը գտնվում է Մոսկվայում։ Թերթի աղբյուրները վկայում […]

Արցախը կկերակրի՞ Հայաստանին. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ի հետ զրույցում ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբկեյանը չի կիսել վարչապետ Արա Հարությունյանի  դեռեւս  5 տարի առաջ հայտնած տեսակետը, ըստ որի Արցախը կարող է ապահովել ոչ միայն սեփական, այլեւ Հայաստանի հացի պահանջարկը: “Ես նման գնահատական չեմ կարող տալ, թե Արցախը հացով կկերակրի Հայաստանը, բայց մի բան փաստ է, որ տարեցտարի ավելանում է Արցախից Հայաստան արտահանվող […]

Ես սրանց մորթելու եմ. Ժամանակ

Լոռու մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր ան­ցյալ տարիԼոռու մարզի “Սուշ” ռեստորանում սպանված փաստաբան Սամվել Շարբաթյանի գործով առա­ջին  դատական նիստը:  Դատաքննու­թյունն այդպես էլ չսկսվեց՝ դատարան  ամբաստանյալներից  Արտակ Վերանյանի չներկայանալու հիմքով, ով կալանք է կրում “Վադաշեն” ՔԿՀ-ում. գրում է “Ժամանակ” թերթը: Նրա բացակայության պատճառներն այդպես էլ չհստակեցվեցին: Արտակ Վերանյանից բացի, փաստաբանի սպանության մեջ մեղադրվող Արեն Վերանյանի ու Սամվել Դիլոյանի մասնակցությունն ապահովված էր դատարանում, բայց քանի որ բոլոր ամբաստանյալների մասնակցությունն է պարտադիր դատական նիստին, դատավոր Նարինե Հովակիմյանը որոշեց հետաձգել գործի քննությունը: Սպանված փաստաբանի քույրը՝ Հասմիկ Շարբաթյանը դատարանում ի լուր բոլորի հայտարարեց.”Ես եմ տեսել՝ ինչ են արել, ինչի՞ […]

Քոչարյանը չի շտապում. Հրապարակ

ՀՀ երկրորդ նախագահը չի շտապում կարծիք հայտնել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության մասին, ինչպես  նշում են “Հրապարակ” թերթի աղբյուրները,”և ողջունել այն”։ Չի բացառվում նաև, որ Քոչարյանն այդ “հաղորդումն” այնքան ձգի, որ այն հասնի մինչև նոյեմբերի հինգ ՝ տեսնելու, թե ինչ է կատարվում Վիլնյուսում ԵՄ ասոցացման համաձայնագրի հետ. Հայաստանն այն ստորագրո՞ւմ է, թե՞ ընդհանրապես չի ստորագրում: Կարդացեք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի