11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Արցախը կկերակրի՞ Հայաստանին. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ի հետ զրույցում ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբկեյանը չի կիսել վարչապետ Արա Հարությունյանի  դեռեւս  5 տարի առաջ հայտնած տեսակետը, ըստ որի Արցախը կարող է ապահովել ոչ միայն սեփական, այլեւ Հայաստանի հացի պահանջարկը:

“Ես նման գնահատական չեմ կարող տալ, թե Արցախը հացով կկերակրի Հայաստանը, բայց մի բան փաստ է, որ տարեցտարի ավելանում է Արցախից Հայաստան արտահանվող հացահատիկային մշակովի բույսերի բերքի քանակը: Այս տարի ակնկալում ենք մոտ 20 000 տոննա ցորենի, գարու եւ եգիպտացորենի արտահանում: Ես մեծ հպարտություն եմ ապրում՝ տեսնելով բարձված բեռնատարները, որոնք գնում են դեպի Հայաստան: Բացի հացամթերքից այսօր Հայաստան է տեղափոխվում նաեւ վառելափայտ”,-ասել է Աղաբեկյանը:

Ըստ Աղաբեկյանի, այսօր Արցախով հետաքրքրված են ե՛ւ օտար ներդրողները, բայց մինչեւ մեր հայրենակիցներն անհրաժեշտ չափով ներդրումներ չանեն, օտարի համար չբացահայտեն Արցախն ու այն գրավիչ չդարձնեն, օտարը դա չի անի:

Հարցազրույցի հետաքրքիր մանրամասները այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ