Էլ որտեղ՝ գերեզմանոցում. Առավոտ
Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման մի բանի պաշտոնյաների ու աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի քննությունը:
Նշենք, որ այս գործով մեղադրվում են Գյումրու տարածքային բաժնի պետ Էդուարդ Վարժապետյանը, գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանը, վճարող տեսուչներ Կիմա Փիլոյանը, Անյա Խաչատրյանը, ով ւիախուստի մեջ է, ինչպես նաեւ վճարումների ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման նախկին պատասխանատու Ռուբեն Մնացականյանը:
Նա Հ1 հեոուստւսընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանի եղբայրն է եւ այս գործով միակ կալանավորվածը: Նախկին գործընկերները մեղադրվում են կեղծ փաստաթղթեր սարքելու, պետությունից աոանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու’ ընդհանուր առմամբ 91 .566.229 ՀՀ դրամի կենսաթոշակի, թաղման, նպաստի եւ ժառանգվող գումարներ յուրացնելու մեջ: Նշենք, որ այս գործով կային 125 վկաներ, որոնցից հարցաքննվել են 103-ը, իսկ մնացածը կամ Հայաստանում չեն, կամ էլ դատական պրոցեսի ընթացքում հերթով մահացել են:
Խոսքը ծեր կենսաթոշակառուների մասին է: Օրինակ՜ երբ դատարանը հարցաքննեց Հերիք Մուրադյանին՛ հետաքրքրվելով, թե որտե՞ղ է իր հարեւանուհին’ Վարդանուշ Բադրամյանը, որի անունով կրկնակի թոշակ է գրվել ու դուրս բերվել, այս տիկինը հպարտ-հպարտ պատասխանեց’ Շիրակում: Դատավորի այն հարցին, թե որտե՜ղ է Շիրակը, վկան պարզաբանեց’ գերեզմանոցում, էլ որտե՞ղ: Մի խոսքով՜ դատարանը հասել է ամբաստանյալների հարցաքննությանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: