09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2013

Հայտնի են “Հայաստանի ձայն” մրցույթի մարզիչները

“Հայաստանի ձայն”  մրցույթի ձևաչափը արգելում է հայտնի դարձնել մարզիչների անունները՝ մինչ մրցույթի մեկնարկը: Սակայն խախտելով կանոնները  այսօր արդեն նրանք հայտնի են: ՛՛Արմենիա՛՛ հեռուստաընկերության պաշտոնական ալիքում տեղադրվել է ՛՛Հայաստանի ձայնը 2՛՛-ի անոնս-հոլովակը՝ մարզիչների մասնակցությամբ:  “Հայաստանի ձայնը” նախագծի մարզիչներն են երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, կոմպոզիտոր և երգիչ Հայկոն, երգչուհի Քրիստինե Պեպելյանը և դերասան Միքայել Պողոսյանը :

Ձուլվում է արդյո՞ք մշակույթը Ջավախքում /վիդեո/

Տերյան, Ջիվանի, Հավասի և այլ մեծություններ  ծնած Ջավախք աշխարհը հիրավի տարբերվում է իր թե բնությամբ, թե մարդկանց տեսակով: Ինչպիսի՞ն է մշակութային կյանքը այսօր Ջավախքում, ինչով է  լցվում  ջավախահայ երիտասարդների առօրյան՝ հարցերի շուրջ Henaran.am-ը բացառիկ հարցազրույց ունեցավ աշուղ Ալիկ Քսպոյանի, կամ աշուղ Ալիկ Ջավախքիի հատ:  “Մշակութային կյանքը Ջավախքում փայլում է, այն ոչ թե շարժվում է այլ […]

Դի Կապրիոն` Վուդրի Վիլսոնի դերում

Հոլիվուդյան աստղ Լեոնարդո Դի Կապրիոն կխաղա Ամերիկայի 28-րդ նախագահ Վուդրի Վիլսոնի դերում` նրա կենսագրությունը պատմող ֆիլմում:  Դի Կապրիոն հենց ինքն է ցանկանում մարմնավորել նախագահի կերպարը, փոխանցում է lenta.ru-ն:  Ֆիլմի ստեղծմամբ զբաղվելու է ԴիԿապրիոյին պատկանող Ապիան Վեյ խոշոր պրոդյուսերական ընկերությունը: Ֆիլմը հիմնված է լինելու Էնդրյու Սկոտ Թոմասի հեղինակած գրքի վրա, որը վաճառքի է դուրս եկել շաբաթներ […]

Որտեղ կդադարեցվի ջրամատակարարումը

”Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքների հետ կապված,  սեպտեմբերի 18-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկ 1 և 2 թաղամասերի (Հոլիվուդ) ջրամատակարարումը:             Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  

Չգիտեմ` պատրաստ են շարունակելու… նախագահականի ժամանակ էլ էին յոթ կետանոց ծրագիր ասում

”Ես չգիտեմ` իրենք պատրաստ են շարունակելու, քանի որ նախագահական ընտրությունների ժամանակ էլ էին յոթ կետանոց ծրագիր  ասում, Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց` ասաց` այո, ընդունում եմ բոլոր կետերը, բայց այդպես էլ մնաց: Այն ժամանակ էլ ասում էին, ով պաշտպանի այդ կետերը, նրան էլ կաջակցենք, բայց չցանկացան դա ընդունողի հետ նույն ճանապարհով գնալ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”ժառանգության” կուսակցության […]

Վահագն Չախալյանի կոչը Վրաստանի նախագահի թեկնածուներին

Ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը հայտարարություն է տարածել, որում ասված է. ”2013թ. հոկտեմբերի 27-ին կայանալու են Վրաստանի նախագահի ընտրությունները: Արդեն իսկ մեկնարկել և ընթանում է ակտիվ քարոզարշավը Կոչ եմ անում նախագահի պաշտոնին հավակնող բոլոր թեկնածուներին իրենց նախընտրական ծրագրերում ընդգրկել և Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիների հետ նախընտրական հանդիպումների ժամանակ քննարկել հայ բնակչությանը հուզող հրատապ լեզվական, կրթական, […]

Սովորեցին հանձնաժողովի անդամները

Կապանի եւ Մեղրիի տարածաշրջաններն ընդգրկող Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրությունների անցկացման նպատակով ձեւավորված թվով 76  տեղամասային ընտրական հանձնաժողովների  608 անդամների համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դասընթացներ էր կազմակերպել: Աշխատանքներում ընդգրկված 4 դասընթացավարներն աշխատեցին օրական երկու հերթափոխով` դասընթացին ընդգրկելով 3 ՏԸՀ-ի անդամների: Ըստ ԿԸՀ-ի անդամ Սիլվա Մարկոսյանի, դասընթացների […]

“Զրկվեք կուսությունից” կոչը քննադատվում է

Արվեստաբան Լևոն Մութաֆյանը այսօր ֆեյսբուքի իր էջում գրառում է տեղադրել, ըստ որի քննադատության է ենթարկել “Նոր քաղաքական մշակույթ” կուսակցության ղեկավար Անի Զախարյանի այն հայտարարությունը, ըստ որի հայ աղջիները մինչև 26 տարեկան պիտի զրկվեն կուսությունից. “Կենսաբանական գիտությունների թեկնածու ԱՆԻ ԶԱԽԱՐՅԱՆՆ իմ նախկին աշակերտուհին է եղել, միշտ հիացած եմ եղել նրա ինտելեկտուալ պատրաստվածությամբ, արվեստի հանդեպ ունեցած սիրով: […]

ԱԺ փոխնախագահը հանդիպեց Չեխիայի խորհրդարանական պատվիրակության հետ

Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 17-ին ընդունեց Չեխիայի Հանրապետության Սենատի՝ Եվրամիության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը, որը գլխավորում էր Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկան: Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-չեխական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, բարեկամական խմբերի և խորհրդարանական պատվիրակությունների փոխայցերի ակտիվացմանը, Եվրոպայի հետ երկխոսության շարունակականությանն ու սերտացմանն առնչվող հարցեր: Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև անհանդուրժողականության, ժխտողականության ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված