“Զրկվեք կուսությունից” կոչը քննադատվում է

Արվեստաբան Լևոն Մութաֆյանը այսօր ֆեյսբուքի իր էջում գրառում է տեղադրել, ըստ որի քննադատության է ենթարկել “Նոր քաղաքական մշակույթ” կուսակցության ղեկավար Անի Զախարյանի այն հայտարարությունը, ըստ որի հայ աղջիները մինչև 26 տարեկան պիտի զրկվեն կուսությունից.
“Կենսաբանական գիտությունների թեկնածու ԱՆԻ ԶԱԽԱՐՅԱՆՆ իմ նախկին աշակերտուհին է եղել, միշտ հիացած եմ եղել նրա ինտելեկտուալ պատրաստվածությամբ, արվեստի հանդեպ ունեցած սիրով: Սա երևի երկու գենային գծի զուգորդումն է, որովհետև հայրը գիտության թեկնածու էր, պատրաստ էր դոկտորական ատենախոսությունը, սակայն նա 1988-ի դեկտեմբերի 7-ին զոհվեց… Հորեղբայրը ՀՀ վաստակավոր արտիստ է, շնորհալի անձնավորություն…
Անին, լինելով գիտության թեկնածու, ավարտեց նաև թատրոնի և կինոյի ինստիտուտի դերասանական ֆակուլտետը ու… իրեն տվեց “քաղաքականությանը”… Եվ որպեսզի շատ ինքնատիպ լինի, սկսել է պայքար ծավալել կուսաթաղանթի դեմ՝ 26-ն անց բոլոր աղջիկներին կոչ անելով կուսաթաղանթաձերբազատում…
Ինքը մեկ տարի առաջ է “ազատագրվել”… Անկեղծ ասած, մինչև վերջերս պարզապես կասկածում էի, իսկ հիմա համոզվեցի, որ նախկին աշակերտուհիս հոգեկան լուրջ խնդիրներ ունի, նրանով պետք է բժիշկները զբաղվեն, այլապես իր “Նոր քաղաքական մշակույթ” կուսակցությամբ կարող է պատուհաս դառնալ հասարակության համար…
Կոչ եմ անում այն հ/կ-ներին, որոնք զբաղվում են հոգեկան առողջության խնդիրներով, աջակցեք Անի Զախարյանին, նա իսկապես կարող է շատ օգտակար լինել գիտության համար, մինչդեռ հիմա գլորվում է հոգեկան հիվանդության անդունդը…”,-գրել է Լևոն Մութաֆյանը: