17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նախկին մարզպետի հյուրանոցը՝ հույսի աղբյուր. Հրապարակ

“Հրապարակը”-ը  գրում է, թե Ջերմուկի հենց կենտրոնում` ըմպելասրահի հարեւանությամբ, արդեն հինգերորդ տարին է, ինչ շքեղ հյուրանոց է կառուցվում` թամանյանական ոճով, որի մտահղացման հեղինակը, ըստ ջեմուկցիների, Սերժ Սարգսյանն է: Սակայն կառույցի դե-ֆակտո տերը Վայոց Ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանն է:

Հյուրանոցը, որը դեռ անուն չունի, պետք է բացվեր 2010 թվականին, հետո՝ 11-ին, ապա` 12-ին, վերջնական ժամկետը 13 թիվն էր, սակայն մեկ օրում վեր խոյացող հայաստանյան էլիտարների կողքին “հազար” տարի կառուցվող այս հյուրանոցն այս տարի էլ չի հանձնվի շահագործման, որովհետեւ երեսպատման աշխատանքները, ներքին հարդարումը դեռ չեն էլ սկսվել:

Ջերմուկյան կյանքի “առողջացմանն” ու աշխուժացմանը միտված սույն կառույցի միակ”հմայքը” սա չէ. օր օրի դատարկվող, մոռացվող Ջերմուկում դեռ հույս են փայփայում, որ հյուրանոցը, խոստման համաձայն, կհանձնվի իտալացիներին, որոնք էլ կիրականացնեն կառավարումը, ու իտալացիների գալուց հետո վերջապես իշխանություններն ու միջին խավը կհիշեն, որ Հայաստանը եւս ունի դրախտավայր, անունը՝ Ջերմուկ:

Մանրամասները՝ Հրապարակ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ