Ես սրանց մորթելու եմ. Ժամանակ
Լոռու մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր անցյալ տարիԼոռու մարզի “Սուշ” ռեստորանում սպանված փաստաբան Սամվել Շարբաթյանի գործով առաջին դատական նիստը:
Դատաքննությունն այդպես էլ չսկսվեց՝ դատարան ամբաստանյալներից Արտակ Վերանյանի չներկայանալու հիմքով, ով կալանք է կրում “Վադաշեն” ՔԿՀ-ում. գրում է “Ժամանակ” թերթը:
Նրա բացակայության պատճառներն այդպես էլ չհստակեցվեցին: Արտակ Վերանյանից բացի, փաստաբանի սպանության մեջ մեղադրվող Արեն Վերանյանի ու Սամվել Դիլոյանի մասնակցությունն ապահովված էր դատարանում, բայց քանի որ բոլոր ամբաստանյալների մասնակցությունն է պարտադիր դատական նիստին, դատավոր Նարինե Հովակիմյանը որոշեց հետաձգել գործի քննությունը:
Սպանված փաստաբանի քույրը՝ Հասմիկ Շարբաթյանը դատարանում ի լուր բոլորի հայտարարեց.”Ես եմ տեսել՝ ինչ են արել, ինչի՞ չեն ներկայացնում հանրությանը:Մի հատ նկարը թող ցույց տան՝ ինչ են արել, ինչի՞ չեն դցույց տալիս:Հոշոտել են, հոշոտել երեքով մեկին: Ես սրանց մորթելու եմ՝ ով կապված է էտ գործի հետ, մորթելու եմ”:
Մանրամասները՝ Ժամանակ թերթի այսօրվա համարում: