Կոպենհագենը կհյուրընկալի ”Եվրատեսիլ 2014”-ը

Դանիական ազգային հեռարձակող DR հեռուստաընկերությունն այսօր հայտարարել է, որ ”Եվրատեսիլ-2014” երգի համաեվրոպական մրցույթը կանցկացվի Կոպենհագենում՝ B&W Hallerne համերգասրահում: Քաղաքի ընտրությունը հավանության է արժանացել Եվրոպական հեռարձակողների միության և մրցույթի ղեկավար մարմնի կողմից: Այդ օրերին B&W Hallerne համերգասրահը և դրան հարող տարածքը կփոխակերպվեն Եվրատեսիլյան կղզու, որտեղ կհյուրընկալվեն մրցույթի մասնակիցները, լրագրողները և երկրպագուները: 2014 թվականի մրցույթը կրում է […]