Աֆրիկյան շոկ. 8-ամյա տղան ամուսնացել է 61-ամյա կնոջ հետ
Աֆրիկան հարուստ է իր ավանդույթներով, որոնք եվրոպացիների համար կարող են վայրի թվալ: Օրինակ, Հարավ Աֆրիկյան հանրապետություևնում 8-ամյա տղան ամուսնացել է 61-ամյա կնոջ հետ, ով հինգ երեխա ունի և ի դեպ, ամուսնացած է:
Ինչպես պարզվել է, Սանելե Մասիլելոյը երազում տեսել է իր մահացած պապիկին, ով նրան կարգադրել է անմիջապես ամուսնանալ, այլապես կարող է դժբախտություն լինել:
Հարավ Աֆրիկյան հանրապետությունում շատ լուրջ են վերաբերվում նախնիների ասածներին: Հարազատներն ասել են, որ մահացած պապիկը հարսանեկան արարողություն չի ունեցել, դրա համար էլ ցանկացել է ամուսնացնել թոռանը:
Հարսնացուն` Հելեն Շաբանգուն և նրա ամուսինը հասկանալով են մոտեցել իրավիճակին: Արարողությունն անցել է բոլոր ավանդույթներով` մատանիներ, համբույր: Սակայն պաշտոնական որևէ փաստաթուղթ չի ստորագրվել: Երբ տղան մեծանա, հնարավորություն կունենա այլ հարսնացու ընտրել: