02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2013

Մեսսին կես ժամում երեք գոլ է խփել

“Բարսելոնայի” հարձակվող Լեոնել Մեսինն “Վալենսիայի” հետ հանդիպման ժամանակ կես ժամվա ընթացքում երեք գոլի հեղինակ է դարձել: “Բարսելոնան” Մեսսիի շնորհիվ արդյունքում 3:2 հաշվով հաղթանակ է տարել: Այժմ Իսպանիայի մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցակը 5 գնդակով գլխավորում է Մեսսին: 

Հնարավո՞ր է

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը հնարավոր համարում է, որ մինչև 2017 թվականը նվազագույն աշխատավարձը դառնա 90 հազար դրամ, ինչի մասին օրերս հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՛՛Դա հնարավոր է, լրիվ հնարավոր է: Հնարավոր էր անել նաև մինչև այդ հայտարարելը, մեր բյուջեն այդքան հնարավորություն ուներ: Եթե ռացիոնալ ու արդյունավետ կարողանայինք օգտագործել բյուջեն, մեր ռեզերվային հնարավորությունները կամ մեր ստվերային […]

Արոնյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

Դորտմունդի Բորուսիան երեկ հաղթանակ տարավ Այնտրախտի նկատմամբ 2:1 հաշվով: Բորուսիայից երկու գոլի հեղինակն էլ դարձավ մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը: Առաջին գնդակը նա խփեց խաղի 10-րդ րոպեին, երկրորդը` 57-րդին: Գերմանական մամուլը անդրադարձել է Մխիթարյանի խաղին` այն որակելով իբրև փայլուն ու վստահ: Հենրիխի խաղին անդրադարձել է մեր մյուս հանրահայտ սպորտսմենը` շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Նա […]

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է դեսպան Կասպշիկին

Օգոստոսի 31-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Ինչպես հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ:

Բերման ենթարկված ակտիվիստի կնոջ հայտարարությունը

Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանի կինը ամուսնուն բերման ենթարկելու, այնուհետեւ մեկուսարան տեղափոխելու կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. “Հարգելի գործընկերներ: Նույնիսկ օրենքը չի պաշտպանում ձեզ Հայաստանի Հանրապետության օրինապահ մարմինների անօրինական գործողություններից: Ոչ միայն ձեզ, այլև ձեր երեխաներին: Օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը ես, ամուսինս` Դմիտրի Հարությունյանը, մեր դուստրը, ինչպես նաև մեր ընկեր Հրաչյա Միրզոյանը […]

Արցախի բնիկ ժողովրդի ընտրության իրավունքը սրբազան է, և ինքնորոշման փաստը՝ անբեկանելի. ՀՀ նախագահի ուղերձը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ անկախության տոնի առթիվ: Նախագահը մասնավորապես նշել է. Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ: Արցախի բնիկ ժողովրդի պատմական ընտրությունը կատարված է: Այդ ընտրության իրավունքը սրբազան է, և ինքնորոշման փաստը՝ անբեկանելի:  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն իր ազատությունը պաշտպանել և փրկագնել է դաժանագույն պատերազմում […]

Ասադը համոզված է, որ Սիրիան կարող է արժանի հակահարված տալ արտաքին ագրեսիային

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Իրանի պատվիրակությանն ընդունելիս հայտարարել է, որ Սիրիան ընդունակ է դիմակայել ամեն տեսակի արտաքին ագրեսիայի: SANA գործակալության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ քննարկվել է Սիրիայի նկատմամբ  ԱՄՆ-ի ռազմատենչ սպառնալիքների պարագայում տարածաշրջանային իրավիճակը: Ասադը հայտարարել է, որ Սիրիան իր “քաջ ժողովրդի ու բանակի օգնությամբ արժանի հակահարված կտա ամեն տեսակի արտաքին ագրեսիայի, բացի այդ, իրենք ամեն […]

Հայ ժողովուրդը բոլոր ժամանակներում հարգել է գիտելիքն ու կրթությունը

ՀՀ  առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը սեպտեմբերի 2-ին աշխատանքային օրն սկսեց Պեյո Յավորովի անվան  թիվ 131 դպրոցում։ Ողջունելով աշակերտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին նախարարը նշեց, որ նոր ուսումնական տարվա մեկնարկը  միշտ էլ դրական հուզումներ, խինդ, բարի սպասումներ ու նոր լիցք է հաղորդում։ Կարևոր է, որ գիտելիքի հանդեպ ձգտումն ու աշխատասիրությունը չմարի ողջ տարվա ընթացքում։ ՛՛Հայ ժողովուրդը […]

Հենրիկ Նավասարդյանի որդին թքել ու հայհոյել է ակտիվիստներին

Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդուն՝ Դավիթ Նավասարդյանին բերման են ենթարկել ոստիկանություն ոչ սթափ վիճակում: Henaran.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացրին, որ ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Porsche Cayenne մակնիշի 10 PR 100 համարանիշի ավտոմեքենան: Վարորդը Շողիկ Քարամյանն է եղել, սակայն Դավիթ Նավասարդյանը ևս գտնվել է ավտոմեքենայում:  Ըստ տարածված լուրերի՝ Նավասարդյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի