26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հնարավո՞ր է

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը հնարավոր համարում է, որ մինչև 2017 թվականը նվազագույն աշխատավարձը դառնա 90 հազար դրամ, ինչի մասին օրերս հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

՛՛Դա հնարավոր է, լրիվ հնարավոր է: Հնարավոր էր անել նաև մինչև այդ հայտարարելը, մեր բյուջեն այդքան հնարավորություն ուներ: Եթե ռացիոնալ ու արդյունավետ կարողանայինք օգտագործել բյուջեն, մեր ռեզերվային հնարավորությունները կամ մեր ստվերային դաշտը փոքրացնեինք, մենք կունենայինք հնարավորություններ ավելի բարձր նվազագույն աշխատավարձ սահմանելու՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Բոստանջյանը:

Տնտեսագետը նշեց, որ մեր տնտեսությունը վատ վիճակում է գտնվում, և սոցիալական պայմանները ծայրահեղ ծանր են մի քանի պատճառով: Նախ և առաջ  տնտեսությունը ղեկավարելը հեշտ գործ չէ: ՛՛Այն բարդ արվեստ է և յուրահատկություն ու ճկունություն է անհրաժեշտ տնտեսությունը ղեկավարելու համար, դրան գումարվում է այն հանգամանքը, որ մեր կառավարողները, հնարավոր է, ոչ այդքան բարձր մակարդակով են ղեկավարում տնտեսությունը՛՛,-նշեց տնտեսագետը:

Մեկ այլ պատճառ է այն, որ ՀՀ-ի նման փոքր երկրները չունեն ռազմավարական բնույթի ռեսուրսներ, և դրանց բացակայությունը ոչ այլ ինչ է, քան դժվարությունների ավելացում: ՛՛Մեր հարևան երկրում նավթի շնորհիվ բազմաթիվ հարցեր կարողանում են լուծել և երբեք պետք չէ մտածել, թե հարևան երկրում ավելի վարպետորեն են հարցը լուծում: Այդ ռեսուրսի առկայությունը բավարար է, որպեսզի այնտեղ բազմաթիվ, այդ թվում սոցիալական բնույթի հարցեր ավելի հեշտ լուծվեն, քան ՀՀ-ում՛՛,-նկատեց Բոստանջյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ