06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2013

“”Ժառանգություն” կուսակցության հայտարարությունը ՌԴ ԱԴԾ-ի կողմից երեկ տարածած ապատեղեկատվության կապակցությամբ”

Ի պատասխան ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ՀՀ-ում Սահմանապահ վարչության՝ 2013թ. սեպտեմբերի 26-ին ԶԼՄ-ներով տարածած հայտարարության տեղեկացնում ենք. ՌԴ ԱԴԾ-ի ՀՀ-ում գործող վարչության կողմից ԶԼՄ-ներում տարածված հայտարարությունը՝ գնահատում ենք որպես ապատեղեկատվություն, զրպարտություն, վիրավորանք և կանխամտածված սուտ: «Ժառանգություն» կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Սամվել Հայրապետյանը և նրան ուղեկցող ԱԺ պատգամավոր «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, կուսակցության ajl ներկայացուցիչները […]

“Նրա տեղը գործադիրում է”

՛՛Նման մարդու շատ լավ կլինի պաշտոն տան, ի՞նչ է եղել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական Մենուա Հարությունյանը՝ ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ինչպես է վերաբերում նրան, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին հնարավոր է կրկին պաշտոն տրվի: Հարությունյանը նշեց, որ Սուրեն Խաչատրյանը պայքարել է պետության համար, եւ նախագահը պետք է որոշի նրան պաշտոն տալ, թե ոչ: Հարցին, […]

Կոստանյանի առաջ Օսկանյանի հարցն է բարձրացրել

՛՛Գլխավոր դատախազի թեկանծուին տրվեցին տարբեր հարցեր: Ես այս պահին նպատակահարմար չեմ համարում իմ գործընկերների հնչեցրած հարցերը հնչեցնել, բայց կասեմ այն, ինչ ինձ էր հետաքրքրում՛՛,- Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:  ՛՛Արդարության ճգնաժամ իրավապահ համակարգի, արդարության դեֆիցիտ իրավապահ մարմինների, հատկապես դատախազական համակարգի հանդեպ՝ հաշվի առնելով […]

Դարձյալ ազատամարտիկները

Այսօր հայտարարությամբ հանդես են եկել նաև Գյումրիի, Վանաձորի և Ապարանի ազատամարտիկները. Մի քանի ամիս առաջ Արցախյան պատերազմի մասնակից վետերանները առաջ քաշեցին իրենց սոցիալական վիճակը փոքր ինչ բարելավելու պահանջ, սակայն իշխանությունները որևէ իրական քայլ չձեռնարկեցին այդ խնդիրներին որևէ կերպ լուծում տալու ուղղությամբ: Ավելին’ գործի դրվեց ազատամարտիկներին պւաակտելու, վարկաբեկելու գործընթաց: Օգտագործելով ազատամարտիկի ծանր սոցիալական պայմանները, գայթակղելով, ծուղակ […]

՛՛Վահե Հակոբյանի կլասի լիներ՛՛

 ՛՛Իմ անունը կարող է շոշափվի, որ Հռոմի պապ եմ ուզում դառնամ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հումորով արձագանքեց ՀՀԿ-ական Մենուա Հարությունյանը այն լուրերին, թե ինքը ցանկանում էր առաջդրվել Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում. ՛՛Մեղրին իմ ծննդավայրն է, բայց ես ցանկություն չունեի առաջադրվելու Մեղրիում: Մեծամասնականով պետք է առաջադրվեն մարդիկ, ովքեր գումար ունեն մարդկանց խնդիրները լուծելու համար: Ես տենց օլիգարխ […]

՛՛Ակորդեոնիստ Ալիկ Սարգսյանը ՛՛մո՞ւռ հանեց՛՛ ոստիկանապետի պաշտոնում՛՛. քրեագետի կասկածները

Քրեագետ Սերգեյ Գալոյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում խոսեց “Բանդայի”` ինչպես ինքն անվանեց` “շուլալված պատմությունից”: Նրա խոսքով` երկար ժամանակ է` բոլորի ուշադրության կենտրոնում է քրեական գործը, որը պաշտոնապես կոչվում է “Արտուշ Հակոբյանի եւ մյուսների գործը”: “Հետո շրջանառության մեջ դրվեց, թե սա բանդայի գործ է, բայց եկեք որակումներ չտանք”,- ասաց նա: Գործում քրեագետին շատ բաներ կասկածելի են […]

Գողացել են առաջին տկինոջ անձնական տվյալները

Ամերիկացի հաքերները գողացել են միլիոնավոր ամերիկացիների անձնական տվյալները, որոնց թվում`  ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի տվյալները, փոխանցում է “Պրավդա”-ն:   Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչները պարզել են, որ հաքերները կոտրել են բրոքերների համակարգչային կորպորատիվ համակարգը, որտեղ պահվում են միլիոնավոր հաճախորդների մասին տեղեկություններ։  Հանցագործներին հաջողվել է ստանալ Միշել Օբամայի եւ այլ հայտնի մարդկանց սոցիալական ապահովության համարների բազան։ 

՛՛Բավարիան՛՛ հետաքրքրված է բասկ ֆուտբոլիստով

Մյունխենի Բավարիան կփորձի ձեռք բերել Իսպանիայի ազգային հավաքականի եւ Մադրիդի Ռեալի կիսապաշտպան Խաբի Ալոնսոյին : Նշենք , որ բացի գերմանական ակումբից , ազգությամբ բասկ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Թուրինի Յուվենթուսն ու անգլիական ՛՛Լիվերպուլը՛՛ , որտեղ ֆուտբոլիստը հանդես էր գալիս մինչեւ արքայական ակումբ տեղափոխվելը : ՛՛Ռեալի՛՛ հետ ֆուտբոլիստի պայմանագիրը ավարտվում է գալիք ամռանը , իսկ երկարաձգելու […]

Կոստանյանն ավելի ընդունելի մարդ է, քան Աղվան Հովսեփյանը. Զուրաբյան

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ՀՀ նախագահի կողմից առաջադրված ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանն այսօր Ազգային ժողովում հանդիպում ունեցավ ՕԵԿ եւ ՀԱԿ խմբակցությունների հետ։ Լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ թեկնածուն ներկայացրել է իր կենսագրությունը, իր մոտեցումները, գործունեության սկզբունքները, որից հետո իրենք բարձրացրել են քաղաքացիներին հուզող հարցեր։ Առաջին հարցը, Զուրաբյանի խոսքով, ՛՛Մարտի մեկի՛՛ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի