10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

՛՛Ակորդեոնիստ Ալիկ Սարգսյանը ՛՛մո՞ւռ հանեց՛՛ ոստիկանապետի պաշտոնում՛՛. քրեագետի կասկածները

Քրեագետ Սերգեյ Գալոյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում խոսեց “Բանդայի”` ինչպես ինքն անվանեց` “շուլալված պատմությունից”: Նրա խոսքով` երկար ժամանակ է` բոլորի ուշադրության կենտրոնում է քրեական գործը, որը պաշտոնապես կոչվում է “Արտուշ Հակոբյանի եւ մյուսների գործը”:

“Հետո շրջանառության մեջ դրվեց, թե սա բանդայի գործ է, բայց եկեք որակումներ չտանք”,- ասաց նա: Գործում քրեագետին շատ բաներ կասկածելի են թվում եւ տեղիք են տալիս մտածելու, որ այն “շուլալված է”:

“Արտուշ Շահբազյանին ձերբակալել են մյուսների ձերբակալման հաջորդ օրը: Նրան ձերբակալել են, երբ գեղեցիկ հագնված` ռեստորան էր գնում: Եթե նա մեղավոր լիներ, իմանալով, որ մյուսներին ձերբակալել են,  հաջորդ օրը սիրուն կհագնվեր, ծնունդի կգնա՞ր”:

Քրեագետը կարծում է, որ նախաքննությունը տարօրինակ ձեւով է ընթացել եւ ամեն ինչ չէ, որ հայտնի է: “Գործով միայն մեկ ապացույց կա` մեկ օծանելիք, ուրիշ ոչինչ”,- ասաց Ս. Գալոյանը:

Քրեագետն ակնարկեց, որ գործի հետ կարող է որոշակի կապ ունենալ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

“Իմ սուբյեկտիվ կարծիքով` ահա թե ինչի համար այսպիսի աղմուկ հանեց այս գործը: 1977 թվականին խնջույք է եղել, Սուրեն Հակոբյանի /Արտուշ Հակոբյանի հայրը-հեղ./ բարեկամներից մեկի խնջույքը, երաժիշտներ են հրավիրել, որին եկել է ակորդեոնիստ Ալիկ Սարգսյանը : Այնտեղ կռիվ է եղել: Գուցե մուռ է հանում, չգիտեմ, չեմ կարող ասել, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է”,- ասաց Սերգեյ Գալոյանը՝ հավելելով՝ հավատում է, որ տներ իսկապես թալանվել են, եւ թալանողը պետք է գտնվեր. “Պետք է կարվեր, կարեցին, շուլալեցին”:

Անդրադառնալով ամբաստանյալներից մեկի` դատարանում ինքնավնասման փորձին` քրեագետն ասաց, որ դա արտառոց իրադարձություն էր:

“Չէի տեսել, որ մարդ կանգնի ու իրեն վնասի: Երբ մարդ այդ քայլին է գնում, ուրեմն ուրիշ ելք չի տեսնում: Մյուս տղան էլ ասաց` հաջորդը ես եմ լինելու: Ի՞նչ հաջորդ, հաջորդ մեռնո՞ղը”,- ասաց Սերգեյ Գալոյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ