21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

՛՛Բավարիան՛՛ հետաքրքրված է բասկ ֆուտբոլիստով

Մյունխենի Բավարիան կփորձի ձեռք բերել Իսպանիայի ազգային հավաքականի եւ Մադրիդի Ռեալի կիսապաշտպան Խաբի Ալոնսոյին : Նշենք , որ բացի գերմանական ակումբից , ազգությամբ բասկ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Թուրինի Յուվենթուսն ու անգլիական ՛՛Լիվերպուլը՛՛ , որտեղ ֆուտբոլիստը հանդես էր գալիս մինչեւ արքայական ակումբ տեղափոխվելը :

՛՛Ռեալի՛՛ հետ ֆուտբոլիստի պայմանագիրը ավարտվում է գալիք ամռանը , իսկ երկարաձգելու բանակցությունները դեռեւս չեն սկսել , քանի որ ֆուտբոլիստը երկար ժամանակ չի խաղում վնասվածքի պատճառով :

Հիշեցնենք , որ Բավարիայի կազմում հանդես է գալիս եւս մեկ բասկ ֆուտբոլիստ , Խավի Մարտինեսը , ով հանդիսանում է գերմանական ֆուտբոլի ամենաթանգ տրանսֆերը :

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ