19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

՛՛Վահե Հակոբյանի կլասի լիներ՛՛

 ՛՛Իմ անունը կարող է շոշափվի, որ Հռոմի պապ եմ ուզում դառնամ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հումորով արձագանքեց ՀՀԿ-ական Մենուա Հարությունյանը այն լուրերին, թե ինքը ցանկանում էր առաջդրվել Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում.

՛՛Մեղրին իմ ծննդավայրն է, բայց ես ցանկություն չունեի առաջադրվելու Մեղրիում: Մեծամասնականով պետք է առաջադրվեն մարդիկ, ովքեր գումար ունեն մարդկանց խնդիրները լուծելու համար: Ես տենց օլիգարխ չեմ՛՛: 

ՀՀԿ ներկայացուցիչը չի ցանկանում, որ Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին փոխարիներ ՛՛մականունավոր՛՛, քանի որ Հակոբյանը մեծ սեր ու հարգանք է վայելում: ՛՛Կցանկանայի, որ իր կլասի մարդ գար խորհրդարան: Չեմ հավատում, որ եկողը նույն սերն ու հարգանքն  է վայելելու, ինչ Վահե Հակոբյանը: Նա ամենաբարձր ռեյտինգ ունեցող պատգամավորներից է եղել՛՛: 

Ինչ վարաբերում է Վահե Հակոբյանի գործունեությանը որպես մարզպետ. ՛՛Վահե Հակոբյանը վատ չի աշխատում, ժամանակի ընթացքում դառնալու է  լավագույն մարզպետներից մեկը՛՛: 

Այդ ընտրատեղամասի համար առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուն , ըստ Հարությունյանի, պետք է ավելի կիրթ ու երիտասարդ պատգամավոր լիներ: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ