08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2013

Սուրիկ Խաչատրյանի որդին եւ թիկնապահն ազատ են արձակվել

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը քիչ առաջ տարածել է հաղորդագրություն, որտեղ մասնավորապես ասված է. ՞”Հ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով, գործի օրինական, հիմնավորված եւ արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով հավաքված ապացույցները […]

“Եկեք փորձենք” . Ադրբեջանցի երիտասարդը հայկական եռագույնով շապիկ է հագել եւ լուսանկարվել)

Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի  50 երիտասարդներ, Վրաստանի Քոբուլեթ քաղաքում “Եկեք փորձենք” /”Let’s try!”/ երիտասարդական ամառային ճամբարի շրջանակներում, երկխոսության են գնացել` հանուն խաղաղության: Ծրագիրը կազմակերպել է “Երիտասարդական ակումբների դաշնությունը” /FYCA/  ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ: “Հենարան” ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպանը ծրագրի փորձագետ Աստղիկ Ավետիսյանը նշեց, որ Ադրբեջանի քարոզչության պատճառով  շատ վատ  կարծրատիպեր են ձեւավորվել հայերի նկատմամբ, […]

Գյումրեցի անօթեւան ընտանիքի երեխաները անգամ ծննդյան վկայական չունեն

“Շիրակ կենտրոնը” հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. “Շիրակ կենտրոնի” աշխատակիցներիս, անօթեւան եւ աղքատ ընտանիքներ ամեն մի այցից ու տեսանյութի պատրաստումից հետո, թվում է, թե վերջ, այլեւս չենք հանդիպելու նախորդներից առավել ծանր պայմաններում ու անտեսված ապրող ընտանիքների և երեխաների, սակայն ավաղ, այդպես չէ։  Յուրաքանչյուր օր հանդիպում ենք սոցիալապես առավել խոցելի ընտանիքների ու, ի հեճուկս […]

‘ Քաջ Նազարի բախտով` շշկռվեց” /վիդեո/

”Րաֆֆի Հովհաննիսյանն իր ամբողջ քաղաքական կարիերայի ընթացքում ինչ-որ բաներ նախաձեռնում է, փորձում է: Մի անգամ Քաջ Նազարի բախտով մի քիչ շատ տոկոսներ ստացավ, շշկռվեց, չիմացավ ոնց անի: Չեմ կարծում, որ նա հասկացավ հայաստանցու մենթալիտետը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին կհաջողվի այս […]

Արգենտինահայերը պատրաստվում են ցույցերով դիմավորել Էրդողանին

Արգենտինայում բնակվող հայերը պատրաստվում են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ բողոքի ակցիաներ իրականացնել, փոխանցում է թուրքական Haber 3-ը։ Բուենոս Այրեսի Հայ երիտասարդական միությունն արդեն սկսել է քայլեր ձեռնարկել։ Նրանք հայտարարություն են տարածել՝ հայերին կոչ անելով ցույցի դուրս գալ։ “Ժխտողական քաղաքականություն վարող Էրդողանն Արգենտինա է գալիս, որպեսզի Թուրքիայում օլիմպիական խաղեր անցկացվեն։ Բոլոր հայերին հրավիրում ենք […]

Հայաստանին մնաց երեք “եզրափակիչ”

Երեկ Պրահայում տարած փայլուն հաղթանակից հետո Հայաստանը 7 խաղից հետո վաստակեց 9 միավոր եւ հավասարվեց Չեխիայի ընտրանուն:Մեր խմբում հաղթանակներ տարան նաեւ Իտալիայի հավաքականը ու Դանիան:Այսպիսով, իտալացիները գրեթե մեկ ոտքով արդեն Բրազիլիայում են:Բուլղարացիները, չնայած պարտությանը, պահպանեցին 2-րդ հորիզոնականը իսկ նրան հետեւում են Չեխիան, Հայաստանը եւ Դանիան, որոնք ունեն 9-ական միավոր:Փաստորեն Հայաստանին մնաց երեք հանդիպում, որոնք հավասարազոր […]

Ռուսաստանում այսօր “լռության օր է”` ընտրություններից առաջ

Այսօր Ռուսաստանում “լռության օր է”, որի ընթացքում արգելվում է նախընտրական քարոզարշավ իրականացնել: Հիշեցնենք, որ վաղը` սեպտեմբերի 8-ին, Ռուսաստանում  Ընտրությունների միասնական օր է: Interfax.ru-ի փոխանցմամբ` Ռուսաստանի ԿԸՀ-ից հայտնել են, որ կիրակի օրը Ռուսաստանի 80 նահանգներում ավելի քան 7 000 ընտրություններ տեղի կունենան` տարբեր բովանդակության ու նշանակության: Ուշագրավ կլինի Մոսկվայի քաղաքապետի ընտրությունը:

Բանդայի գործով մեղադրվող Քյարամ Ամոյանը հիվանդանոցում է

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր  իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը անորոշ ժամկետով հետաձգել է  “Բանդայի գործով” մեղադրվող ամբաստանյալների դատավարությունը: Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից Նրանք մեղադրվում են պաշտոնատար անձանց բնակարաններն ու ամառանոցները թալանելու մեջ: Մեղադրյալներից մեկը՝ Քյարամ Ամոյանը առողջական վիճակը վատթարացել […]

Սոսո Պավլիաշվիլիի փեսան դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի փեսան՝ Վախթանգ Չխապելիան, ինչպես նաեւ վրացի գործարար Ավթանդիլ Ադուաշվիլիի սպանության համար մեղադրվող նրա 2 հանցակիցները դատապարտվել են 20 տարվա ազատազրկման, փոխանցում է interfax.ru-ն:  Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չխապելիան իրեն մեղավոր չի ճանաչել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի