16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Սուրիկ Խաչատրյանի որդին եւ թիկնապահն ազատ են արձակվել

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը քիչ առաջ տարածել է հաղորդագրություն, որտեղ մասնավորապես ասված է. ՞”Հ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով, գործի օրինական, հիմնավորված եւ արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով հավաքված ապացույցները բազմակողմանի եւ օբյեկտիվ ստուգման, ձեռք բերված ապացույցների վերլուծության, այլ ապացույցների հետ համադրման եւ ապացույցները դրանց համակցության մեջ գնահատելով, հիմնավորվել է, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի եւ Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են:

Վերոգրյալը հիմք ընդունելով 07.09.2013թ. որոշումներ են կայացվել մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի եւ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաեւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Միաժամանակ պարզաբանում ենք, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 263 հոդվածի կարգով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները, դրանց պատճենն ստանալուց 7 օրվա ընթացքում մեղադրյալների, նրանց պաշտպանների, տուժողների, նրանց ներկայացուցիչների կողմից կարող են բողոքարկվել վերադաս դատախազին”:

Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանը մեղադրվում էին 2013թ, հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի տան առաջ տեղի ունեցա միջադեպի առնչությամբ: Արդյունքում սպանվել էր գործարար Ավետիք Բուդաղյանը, իսկ վերջինս եղբայր՝ հրամանատար Արտակ Բուդաղյանը վիրավորվել էր եւ հոսպիտալացվել:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ