08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2013

Նալբանդյանի Վիլնյուս կատարած այցի արդյունքը

Սեպտեմբերի 7-ին Վիլնյուս աշխատանքային այցով ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Եվրոպական միությունում նախագահող Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսին։ Նախարարներն անդրադարձան Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը և այդ համատեքստում հանգամանալից քննարկեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացումը։ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու ամենատարբեր ուղղություններով Եվրոպական միության հետ հնարավորինս սերտ փոխգործակցությունը՝ որքանով որ ԵՄ-ի […]

Երեքից երկուսը “հանրապետական” են

Վաղը՝ սեպտմբերի 8-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու Արագածոտնի մարզի Մեծաձոր եւ Շիրակի մարզի Կարմրաքար գյուղում: Կարմրաքարում գյուղապետի աթոռի համար պայքարում են երկու թեկնածու՝ՀՀԿ-ից  39-ամյա Արթուր Մաթեւոսյանն ու 26-ամյա Իշխան Ֆահրադյանը: Վերջինս անկուսակցական է եւ ինքնաառաջադրվել է: Մեծաձորում գյուղապետի մեկ թեկնածու է: Ւնքնաառաջադրվել է ՀՀԿ-ական, 33-ամյա Մաջիտ Ամոյանը: 

Վճարել Վահան Տերյանի համար /վիդեո/

Սիրելի բանաստեղծի ծնունդը օրհնյալ է ու այդ օրհնությունը փոխանցվում է նաև նրա ծննդավայր Ջավախք աշխարհին: Վահան Տերյանի և նրա մանկության հետ կապված բոլոր հիշողությունները առարկայական տեսքով պահպանվում են Տերյանի ծննդավայր Գանձա գյուղում գտնվող նրա տուն թանգարանում, իսկ նրա գործերն արդեն բոլորինս են….. “Տերյանի տուն-թանգարանը գործում է 1957 թվականից,այցելուները հիմնականում հայեր են, այցելությունների թիվը բավականին շատ […]

Սերժ Սարգսյանը մի բան կանի … Բուդաղյանների հայրը հուզվեց

Henaran.am-ի տեղեկություններով, Բուդաղյանների արտերկրում ապրող գործարար բարեկամները առաջիկա օրերին Հայաստան են գալու: Նրանց խիստ զայրացրել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության որոշումը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սւորիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանի եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը: Մեզ հետ  հետ զրույցում  Ավետիք եւ Արտակ Բուդաղյանների հարազատները չցանկացան մեկնաբանել  որեւէ տեղեկություն: “Մենք չենք ուզում հավատալ, […]

Բուֆոնը մոտ է ռեկորդի կրկնությանը

Իտալիայի ազգային հավաքականի եւ Թուրինի Յուվենթուսի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մոտ է խաղերի քանակով հավաքականի կազմում ռեկորդակիր Ֆաբիո Կանավարոյի ռեկորդը կրկնելուն: Երեկ կայացած Իտալիա-Բուլղարիա խաղում իտալացիների դարպասապահը հավաքականի մարզաշապիկը հագավ 135-րդ անգամ եւ ռեկորդը կրկնելուց նրան բաժանում է ընդամենը մեկ հանդիպում: Այդ առթիվ Բուֆոնը հայտարարել է ,որ հպարտ է Կանավարոյի արդյունքին հասնելու համար, թեեւ նրան աշխարհի […]

Պապարացցիները լուսանկարել են Բեքհեմի աղջկան

Վիկտորիա  եւ Դևիդ Բեքհեմների աղջիկը՝ Հարփերը, այժմ շատ ժամանակ է անցկացնում իր դաստիարակչուհու հետ, քանի որ Վիկտորիան պատրաստվում է նոր հագուստների ցուցադրմանը: Պապարացցիները փոքրիկին իր դայակի հետ զբոսնելիս նկատել են ու լուսանկարել: Լուսանկարում Փարքերը շատ լուրջ դեմք ունի:

Ձերբակալվել է Դատական կարգադրիչների ծառայության պետը

Ձերբակալվել է  Դատական կարգադրիչների ծառայության պետ, ի պաշտոնե Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արմեն Մովսիսյանը՝ դատական կարգադրիչների համակարգում օրեցօր ընդլայնվող  չարաշահումների  գործի շրջանակում:  Այս մասին  հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից: Տեղեկացնում է “Փաստինֆո”-ն: 

Քաղաքացիական ակտիվությունը չի կարող երկարաժամկետ լինել

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը գտնում է, որ քաղաքացիական ակտիվության առումով ամառվա ընթացքում մեր երկրում գրանցվել է լուրջ առաջընթաց.”Բայց ես ցավում եմ, որ ակտիվությունը կրում է իրավիճակային և առանձին հարցերի ուղղությամբ ընդվզումների բնույթ: Դրանք եթե չուղղորդվեն քաղաքական ուժերի կողմից, չեն կարող արդյունք գրանցել”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց Մինասյանը: Նա հակադրվում է որոշ քաղաքագետների այն կարծիքին, որ […]

Սերժ Սարգսյանը Գեղարքունիքում էր /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ: Հանրապետության Նախագահը Գավառում այցելել է “Սեւան” հանքային ջրերի գործարան, ծանոթացել գործարանում իրականացվող շինարարական եւ վերանորոգման աշխատանքների ընթացքին, արտադրական հնարավորություններին, ներդրումային եւ հետագա զարգացման ծրագրերին: Նշվել է, որ “Սեւան”  հանքային ջրերի գործարանը կգործարկվի 2014թ. սեպտեմբերին: Արտադրական ամբողջական գործունեությունն սկսելուց հետո, նախատեսվում է շուրջ 200 աշխատատեղերի բացում՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի