09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2013

Սենատը հետաձգեց Սիրիայի դեմ ռազմական գործողությունների հարցի քվեարկությունը

Ամերիկյան Սենատը հետաձգել է Սիրիայի դեմ ռազմական գործողությունների վերաբերյալ քննարկման մեկնարկը: Այս մասին հայտարարել է վերին պալատի դեմոկրատական մեծամասնության ղեկավար Հարրի Ռիդը: Ակնկալվում էր, որ Սիրիայի հարցում քվեարկությունը տեղի կունենա չորեքշաբթի` սեպտեմբերի 11-ին, սակայն Ռիդն ասել է, որ պետք է խուսափել շտապողականությունից, որպեսզի նախագահ Օբաման հասցնի իր դիրքորոշումը բացատրել յուրաքանչյուր սենատորի: 

” Իմ ուղեղում ոչ մի բան չկա` մի բան եմ մտածում … “. Սուրիկ Խաչատրյանը` որդու եւ պաշտոնի մասին

Քանի որ այս օրերին Սուրիկ Խաչատրյանից որեւէ մեկնաբանության չի հաջողվում ստանալ , որը կներկայացներ նրա տեսակետը՝ վերջինիս որդու ազատ արձակման եւ կատարվածի առնչությամբ,  Henaran.am-ը ներկայացնում է հունիսի 13-ին Սուրիկ Խաչատրյանի հետ հարցազրույցը, որն այս օրերին դեռ հրատապ է:  Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին հանդիպեցինք Երեւանի փողոցներից մեկում: Ասաց` մի հարցի կպատասխանի: Հետաքրքրվեցինք, ճիշտ են այն […]

Մխիթարյանը՝ Հայաստանի հավաքականի ավագ

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ստիպված լքեց խաղադաշտը Չեխիայի ընտրանու դեմ հանդիպման 68-րդ րոպեին: Ինչպես գիտենք Բերեզովսկին նաև հավաքականի ավագն է:Նրա խաղադաշտը լքելուց հետո հավաքականի  ավագի պարտականությունը դրվեց Ռոբերտ Արզումանյանի վրա: Վերջինս էլ Դանիայի դեմ հանդիպումը բաց կթողնի որակազրկման պատճառով:Այսպիսով, հավաքականի ավագի պարտականությունները այսօր՝ սեպտեմբերի 10-ին Երեւանում կայանալիք Հայաստան-Դանիա հանդիպմանը կկատարի Հենրիխ Մխիթարյանը:

Ակտիվիստները փորձում էին մտնել քաղաքապետարան՝ բերման ենթարկվեցին/վիդեո/ֆոտո/

Արդեն 47 օր Երեւանի քաղաքապետարանի դիմաց անժամկետ նստացույց հայտարարած քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներն այսօր պատրաստվում են մասնակցել Երեւանի ավագանու նիստին: Այդ մասին նրանք հայտարարել են քիչ առաջ , տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը: Ակտիվիստներին հանդիպել է Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արթուր Կարապետյանը, ով նշել է, որ քաղաքապետարանի նիստին մասնակցելու համար անձը պիտի ունենա ավագանու խմբակցություններից որեւիցե մեկի հրավերը: […]

՛՛Մաքսային միությունը՛՛ Հայաստանի ինքնիշխանության և ատրիբուդների կորուստ է ենթադրում … /վիդեո/

”Ազատ դեմոկրատներ՛՛ կուսակցության նախագահ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը դատապարտում է Հայաստանի՝ Մաքսաային միությանն անդամցելու որոշումը: ՛՛Համոզված եմ, որ դա Հայաստանի ինքնիշխանության և ատրիբուդների կորուստ է ենթադրում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Քոքոբելյանը կարծում է, որ Մաքսային միությանն անդամցելը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: ՛՛Մաքսային միությունը և ապագայում Եվրազեսը իր մեջ ենթադրում է վերպետական մի այնպիսի կառույց, որը որոշելու […]

Իրանի նոր նախարարները գրանցվել են Facebook-ում, թեեւ այն արգելված է այդ երկրում

Իրանի նախարարները գրանցվել են Facebook սոցկայքում, որն արգելված եւ արգելափակված է այդ երկրում:Խոսքը 15 նախարարների մասին է։  Նրանց էջերը, սակայն, մատչելի են պրոքսի-սերվերներով:  Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ նախագահը եւս գրանցվել է FB-ում և հնարավոր է՝ ազատականություն դրսևորի առաջիկայում Facebook-ի և մյուս արգելված կայքերի ու տեսահոսթինգների հարցում:

՛՛Հյուսիս-հարավ՛՛ միջանցքի շինարարությունն իրականացնելու համար ուսումնասիրվում են նոր ֆինանսական աղբյուրներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը սեպտեմբերի 9-ին հանդիպեց Արժույթի միջազգային հիմնադրամի /ԱՄՀ/ ներկայացուցիչների հետ՝ առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորությամբ: Մարկ Հորթոնը նախարարին ներկայացրեց նորանշանակ Տերեսա Դաբան Սանչեսին, ով ԱՄՀ մշտական ներկայացուցիչն է Հայաստանում: Հանդիպման ընթացքում Մարկ Հորթոնը նախարարից հետաքրքրվեց Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական, մասնավորապես “Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք” ներդրումային ծրագրի կատարման ընթացքի մասին: Գագիկ Բեգլարյանը […]

Մեդվեդեւը սպառնում է Ուկրաինային չներգրավել Մաքսային միություն

Ուկրաինայի կողմից Եվրամիության Ասոցացման համաձայնագրի կնքումը կնշանակի, որ Ուկրաինայի համար փակվում է մուտքը Մաքսային միություն։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, փոխանցում է Interfax.ru-ն:  “Այդ առնչությամբ Ուկրաինայի իշխանությունները պետք է ընտրություն կատարեն”,- հավելել է Ռուսաստանի վարչապետը:  Ինչպես հայտարարել է առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը, նման եզրակացության համար հիմք է հանդիսացել Եվրամիության եւ Մաքսային միության […]

Հրահանգ կա՝ Սերժ Սարգսյանին չքծնել. Ժողովուրդ

“Ժողովուրդ”–ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ վերջին օրերին ԲՀԿ-ում հրահանգ է տրվել՝ ԱԺ-ում ելույթների ժամանակ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին չքծնել։ Ու, չնայած դրան, ԲՀԿ գործարար մասը շարունակում է անհարմար դրության մեջ դնել ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուց հրաժարված կուսակցական ղեկավարությանը։  Երեկ թերթը փորձել այս տեղեկությունը ճշտել ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից, սակայն վերջինս ասել է, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված