09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2013

՛՛Մենք Րաֆֆի Հովհաննիսյանը չենք … ՛՛. ազատամարտիկները կլոր սեղանի են հրավիրում

՛՛Էսօր Ֆյուլեի և Լիսկայի միջև ես տարբերություն չեմ տեսնում: Հայաստանի հանքերի հարստությունըը մենշնորհային տեսքով գնում է Եվրոպա: Բաժանվել է Հայաստանը, և Ֆյուլեն գալիս է իր բաժնի պատասխանը ստանալու,-լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը,- հավելելով, թե աշխարհի երկրները չեն վստահում մեր իշխանություններին և աշխարհի շատ ու շատ երկրներ մեր երկրում վարվող քաղաքականությունը  համարում […]

Նոր-նորքի ճանապարհին երթուղայինը բախվել է սյանը. կան վիրավորներ

Քիչ առաջ Նոր Նորքի առաջին զանգված տանող ճանապարհին հատվածում ավտովթար է տեղի ունեցել: 56 համարի երթուղայինը բախվել է սյանը: Henaran.am-ի թղթակիցը դեպքի վայրից տեղեկացնում է, որ տեղում աշխատում են շտապօգնության մեքենաները, կան վիրավորներ: Ինչպես Henaran.am-ին հայտնեցին “Սուրբ Գրիգոր լուսավորիչ” բժշկական կենտրոնից, վթարից հետո իրենց մոտ է տեղափոխվել 5 տուժած: Վերջինների վիճակը նորմալ է: Բարեբախտաբար, վթարի արդյունքում […]

Հրաժարվում են աշխատել զինվորական դատախազության հետ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել ՀՀ զինվորական դատախազության նախաձեռնած դեռևս աշխատանքները չսկսած զինծառայողների մահվան հարցերով հանձնաժողովի կազմում աշխատանքները դադարեցնելու մասին:  Մանրամասներին ծանոթացեք այստեղ: 

Շտապօգնության կանչերը մոտ 12 հազարով ավելացել են

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Շտապ բուժoգնություն” ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը ներկայացրել է անցած 8 ամիսներին գրանցված կանչերը: Նա տեղեկացրել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանց թիվն ավելացել է:  2013-ին ընդհանուր թվով 147. 791 կանչ է գրանցվել, ինչը 12. 261-ով ավել է 2012թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Թ. Ստեփանյանն ասել է, որ հանգստյան չեն […]

՛՛՛՛Օֆշոր՛՛-ը դուրներդ եկե՞լ է՛՛ … ԱԺ-ում ՛՛թեժ՛՛ է

”Եթե իրոք որոշել եք, որ Հայաստանը անդամակցելու է Մաքսային միությանը, նման օրենքներ որ բերում եք, ճիշտ կլինի ճշտեք` այդ հարցերն առնչվում են միության հետ, նոր բերեք քննարկենք: Ես անձամբ նման կարգի օրենքերին կատեգորիկ դեմ եմ, նման օրենքներ ԱԺ մի բերեք, ոնց եք որոշում այդ հարկային արտոնությունը: Մեծահարուստների պետությո՞ւն է, օրենքները, պաշտոնները, արժեթղթերը, իրավական նորմերը միմիայն […]

Պաշտոնատար անձանցից ակնկալվում է մի շարք հարցերի պատասխաններ

“Ազատագրենք հուշարձանն օլիգարխից” շարժման նախաձեռնող խումբը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետ Երվանդ Զախարյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին նամակներ է հղում: Պաշտոնատար անձանցից ակնկալվում է մի շարք հարցերի պատասխաններ: Այս պահին կենտրոնական փոստատանը նախաձեռնող խմբի անդամ Գարգին Չուգասզյանը նամակները պատվիրված կերպով ուղարկում է […]

Վերջ ՛՛Copy-paste՛՛-ին

Քիչ առաջ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՛՛Հեղինակային և հարակից իրավունքների մասին՛՛ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 113 կողմ:  Օրենքի 22.1 կետով սահմանվում են լրատվական նյութի օգտագործման պայմանները, որի համաձայն՝  ա. Առանց հեղինակի համաձայնության եւ վարձատրության տպագիրլրատվական միջոցների, էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը այլ տպագիր լրատվական միջոցներում, ինտերնետային կայքերում […]

Ադրբեջանցի “օրենքով գող” է ձերբակալվել Մոսկվայում

Interfax.ru-ի հաղորդմամբ` Մոսկվայում ադրբեջանցի “օրենքով գող” է ձերբակալվել, ով կասկածվում է մարդասպանության մեջ: Ռաֆո Գյանջինսկիին ձերբակալել են “սպեցնազի” օգնությամբ:    ՌԴ ՆԳՆ-ի հաղորդագրությունում ասված է, որ ձերբակալվել են էթնիկ հանցախմբի ակտիվ մասնակիցներ, բոլորը Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ են, որոնց թվում՝ 33-ամյա  այսպես կոչված “օրենքով գողը”, որը քրեական աշխարհում ճանաչված է որպես Ռաֆո Գյանջինսկի: “Փորձելով խուսափել քրեական […]

Ընդդիմադիրները դժգոհ են Նալբանդյանի հետ կայացած փակ հանդիպումից

՛՛ՀՀ արտաքին գործերի նախարարը չունի հարցերի պատասխանները: Քանի որ հանդիպումը փակ էր, ես կարող եմ արձանագրել, Էդվարդ Նալբանդյանը ոչ մի հարցի չի պատասխանել, բովանդակային որևէ տեղեկատվություն ես չեմ ստացել՛՛,-այսօր Ազգային ժողովում Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ փակ հանդիպումից հետո, որի ժամանակ քննարկվել է Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված