11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Շտապօգնության կանչերը մոտ 12 հազարով ավելացել են

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Շտապ բուժoգնություն” ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը ներկայացրել է անցած 8 ամիսներին գրանցված կանչերը: Նա տեղեկացրել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանց թիվն ավելացել է: 

2013-ին ընդհանուր թվով 147. 791 կանչ է գրանցվել, ինչը 12. 261-ով ավել է 2012թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

Թ. Ստեփանյանն ասել է, որ հանգստյան չեն աշխատում, դա էլ է նպաստում, որ կանչերն ավելանան: Ըստ նրա՝ կանչերի թվում սիրտանոթային հիվանդությունները մնում են առաջին տեղում։ 

“Մենք ունենք բավական շատ կանչեր, որոնք շտապօգնությանը չեն, դա դժվարացնում է աշխատանքը, այնպիսի կանչեր են, որոնք շտապ օգնության կարիք այնքան էլ չունեն, կանչում են իրենց հիվանդության մասին խոսելու, ցուցումներ ստանալու համար: Եթե մենք միայն շտապ դեպքերը սպասարկեինք, խնդիր չէինք ունենա”,- ասել է բանախոսը` նշելով, որ իրենք կուզենային, որ իրենց ծառայությունում աշխատեին համատեղ աշխատող երիտասարդ կադրերը:

“Լավ բժշկի կարիք այսօր նույնպես ունենք”,- ասել է նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ