04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ընդդիմադիրները դժգոհ են Նալբանդյանի հետ կայացած փակ հանդիպումից

՛՛ՀՀ արտաքին գործերի նախարարը չունի հարցերի պատասխանները: Քանի որ հանդիպումը փակ էր, ես կարող եմ արձանագրել, Էդվարդ Նալբանդյանը ոչ մի հարցի չի պատասխանել, բովանդակային որևէ տեղեկատվություն ես չեմ ստացել՛՛,-այսօր Ազգային ժողովում Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ փակ հանդիպումից հետո, որի ժամանակ քննարկվել է Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

՛՛Ես բովանդակության մանրամասները չեմ կարող բացահայտել, բայց ասում էր ամեն ինչ, բացի նրանից, ինչ կապ ուներ հարցի և նրա բովանդակության հետ՛՛,-հավելեց Փաշինյանը:

՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը շեշտեց, որ դա փակ ռեժիմով քննարկում էր և չի կարող անդրադառնալ մանրամասներին, սակայն կարծում է, որ քննարկումները շարունակական կլինեն:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ևս ընդգծեց, որ չի կարող մանրամասներ հայտնել՝ ՛՛պայմանավորվածություն է ձեռք բերվել մանրամասներ չհաղորդելու մասին՛՛: Այդուհանդերձ, Զոհրաբյանը չի հասկանում մի տնտեսական միությունը մյուսով փոխարինելու առավելությունը:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ հիմնականում հարցեր էին տալիս ընդդիմադիր պատգամավորները, նախարարն էլ ՛՛հրապարակային ու շատ բաց պատասխանել է :

՛՛Նախարարն, ամենակարևորը, պատրաստակամություն հայտնեց Ազգային ժողովի հետ մշտապես քննարկել ցանկացած հարց թե հանձնաժողովներում, թե նման ֆորմատով՛՛,-նշեց Շարմազանովը՝ հավելելով, որ ընդդիմադիր գործիչները բողոքելու առիթ չունեն, ՛՛այլ հարց է, թե նրանց բավարարել է նախարարի պատասխանը, թե ոչ՛՛:

Անձամբ Էդվարդ Նալբանդյանը արձագանքելով ընդդիմադիր պատգամավորների դժգոհությանը, ասաց. ՛՛Գիտեք ինչ, եթե որևէ մեկը ցանկանում է միայն իր հարցը հնչեցնել և չլսել պատախանը, ուրեմն կարծում է, որ պատասախան չկա:

Պատասխանները բոլոր հնչած հարցերին ես տվել եմ, եթե որևէ մեկը դա ըմբռնում է, որ ինքը այլ կարծիքի է և չի բավարարում իրեն այդ պատասխանը, ուրեմն դա արդեն անձնական կարծիք է՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ