02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 27, 2013

“Ունեցանք աշխարհում առաջին սոցիալական բանտարկյալը” /լրացված/վիդեո/

“Մենք ունեցանք աշխարհում թերեւս առաջին սոցիական բանտարկյալը, քանի որ գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը իր պայքարին քաղաքական շեշտադրումներ չի տվել: Սոցիալական խնդիրները բարձրացնելով, նա ցույց տվեռց, որ այսօրվա իշխանությունները ի վիճակի չեն անգամ լուծել չնչին հարցեր, այն հարցերը, ինչի լուծմանը կոչված են իշխանությունները՛՛, – այսօր ազատամարտիկների բացօթյա ասուլիսին հայտարարեց “Խաչակիր” հկ խորհրդի անդամ Գագիկ Սարուխանյանը: Ասուլիսին ներկա […]

՛՛Մենք բիզնես չունենք՛՛

”Մենք բիզնեսով չենք զբաղվում”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ՊԵԿ-ը պայքարում կոռուպցիայի դեմ, եթե ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը բազմաթիվ բիզնեսներ ունի:  Լրագրողի դիտարկմանը՝ Գագիկ Խաչատրյանն ունի բիզնեսներ, ՊԵԿ նախագահի տեղակալն արձագանքեց.  ՛՛Մենք ասելով ես ի նկատի ունեմ մեր համակարգի բոլոր աշխատողներին՝ ընդհուպ մինչև ղեկավար, մենք զբաղված […]

Եվրամիությունը նվիրված է լինելու Հայաստանին . Սերժ Սարգսյանը Բագրատաշենում է

“Մի քանի անգամ ասել եմ, որ Եվրամիությունը երեսը չի թեքում Հայաստանից: Սա հենց Եվրամիության վարքագծի հատկանիշներից է, որ իր գործընկերներին անկախ եւ ինքնուրույն անդամակցելու հնարավորություն է տալիս”,- լրագրողների հետ զրույցում Բագրատաշենում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան` պատասխանաելով այն հարցին, թե սեպտեմբերի 3 –ից հետո ինչպես են աշխատելու Հայաստանի հետ: Նրա խոսքով` Եվրամիությունը […]

Հարվածների արդյունքում ուղեղի հեմատոմա է ստացել. Նախախորհրդարանի հայտարարությունը

Իշխող վարչախմբին սպասարկող թաղի խուժանը, որը ընտրությունների  ժամանակ իշխանության և ժողովրդի միջև հանցավոր միջնորդի դեր է կատարում և ընտրակաշառք բաժանում, այսօր արդեն իրեն հարիր մեթոդներով  լծվել է Նախախորհրդարանի աջակիցների վրա հարձակում  գործելու առաքելությանը, դրանով իսկ ծառայություն մատուցելով իր տերերին: Նախախորհրդարանի աջակիցներ Սուրեն Գևորգյանը և Սահակ Պողոսյանը երեկ երեկոյան՝  Սեպտեմբերի 26-ին իրենց իսկ բակում, հարևանների ներկայությամբ հարձակման են ենթարկվել Հրաչ անունով քաղաքացու կողմից, իրենց գաղափարական ընդդիմադիր կեցվածքի և հատկապես, Նախախորհրդարանի աջակիցներ լինելու պատճառով,  որի հետևանքով Սուրեն Գևորգյանը ստացել է լուրջ մարմնական վնասվածքներ:  […]

Նրա իմաստուն խոսքի ու խրատի կարիքը մենք միշտ ունեինք և ունենալու ենք

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը  ցավակցական ուղերձ է հղել հայ նշանավոր դերասան Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ, որում ասված է. ՛՛Սոս Սարգսյանը մեզ հետ չէ: Կյանքից հեռացավ հայի, մտավորականի այն տեսակը, որի սթափեցնող, իմաստուն խոսքի ու խրատի կարիքը մենք միշտ ունեինք և ունենալու ենք: Վարպետն իր մեծությամբ մեծ հետք թողեց ոչ միայն մեր մշակութային, այլև հասարակական կյանքում: Սոս Սարգսյանն իր […]

Հեֆֆերնը ուղիղ ասաց՝ ինչ շահ ունի Վաշինգտոնը Երեւանում.

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնն այսօր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից հրավիրված ՛՛Մաքսային բարեփոխուները Հայաստանում՛՛ համաժողովին անկեղծացավ: Նա պատասխանեց իրեն հաճախ տրվող հարցին՝ ինչ շահ ունի իր երկիրը՝ աջակցելով և ջանալով Հայաստանում բարելավել գործարար միջավայրը և տնտեսական աճ ապահովել։ ՛՛Ինչ անում ենք Հայաստանի և հայ ժողովրդի համար ենք անում, որպեսզի տնտեսական աճ ապահովենք և կարողանանք […]

Լոլիկակռիվ

Ներկայացնում ենք ՛՛Իրազեկ և պաշտպանված սպառող՛՛ հասարակական կազմակերպության հաղորդագրությունը:  Ցանկանում ենք տեղեկացնել, որ ս.թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ՛՛Պարզաբանում սահմանային հսկողության վերաբերյալ՛՛ վերնագրով հրապարակմամբ անդրադարձել ՛՛Իրազեկ և պաշտպանված սպառող՛՛ հասարակական կազմակերպության նախագահի՝ ս.թ. սեպտեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում բարձրաձայնած խնդիրներին և մեղադրել երևակայության արդյունքում իրականության հետ կապ չունեցող դատողություններ անելու […]

Մենք կորցրինք մեծ դերասանի, մեծ մտավորականի և մեծ հայի … Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ: Անվանի մտավորականի հարազատներին, գործընկերներին և արվեստի երկրպագուներին ուղղված Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում ասված է. ՛՛Մեծ է բոլորիս վիշտը: Մենք կորցրինք մեծ դերասանի, մեծ մտավորականի և մեծ հայի: Սոս Սարգսյանի ներկայությունը մեր արվեստում և հասարակական կյանքում նշանակալի էր: Նա իր վարքով […]

Նախագահը նշանակեց Արմեն Սարգսյանին

Այսօր ՀՀ նախագահ՝ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Արմեն Սարգսյանին նշանակել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Լոնդոն): Տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի