02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 27, 2013

Գյոտցեն այսպես է արտահայտվել Հենրիխ Մխիթարյանի մասին

՛՛Կարծում եմ , որ Մխիթարյանը լավ է խաղում : Նա կարողանում է լավ խաղալ եւ մեծ օգուտ կարող է տալ ՛՛Բորուսիային՛՛ ինչպես Գերմանիայի առաջնությունում , այնպես էլ ՛՛Չեմպիոնների լիգայի՛՛ խաղարկությունում ՞,- GOAL.COM-ի փոխանցմամբ նման կարծիք է հայտնել Գերմանիայի ազգային հավաքականի եւ Մյունխենի ՛՛Բավարիայի՛՛ կիսապաշտպան Մարիո Գյոտցեն Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին :  Հիշեցնենք , որ Գյոտցեն այս […]

Մերժեց

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի կողմից էթիկայի կանոնների խախտումը բացահայտելու նպատակով վարույթ հարուցելու մասին ԹԻՀԿ դիմումը մերժվել է ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովի կողմից այն պատճառաբանությամբ, որ դիմումում բարձրացված հարցի համակողմանի ուսումնասիրության, տվյալ դրվագի բոլոր փաստական հանգամանքները հաշվի առնելու և վարույթ հարուցելու համար Հանձնաժողովը պետք է ստանա նշված ակցիա անցկացնողների խմբի կամ նրանցից […]

ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը համաձայնության են եկել

РИА Новости-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը համաձայնության են եկել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի շուրջ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:  Բանաձեւի նախագիծն ուժի կիրառում չի նախատեսում Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման խախտման դեպքում: Եթե խախտումներ լինեն, ապա ՄԱԿ-ի ԱԽ-ն դա լրացուցիչ կդիտարկի, իսկ արտաքին ռազմական միջամտության համար եւս մի բանաձեւ կպահանջվի:

Միացյալ նահանգները շարունակելու է աշխատել Հայաստանի հետ

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի մաքսային ոլորտում դեռևս բազմաթիվ խնդիրներ կան։ ՛՛Շարունակելու ենք աշխատել Պետական եկամուտների կոմիտեի, Ֆինանսների նախարարության, քաղաքացիական հասարակության հետ՝ այս խնդիրները շտկելու ուղղությամբ՛՛,-նշեց նա։ Հարցին, թե ինչպես է գնահատում հիմնական բարեփոխման կետը, այսինքն՝ գիլյոտինային ծրագիրը, որով օրենսդրական դաշտն է ուսւոմանսիրվում ու ազատվում են բոլոր այն օրենքներից, […]

Խոր վշտով

ՀՀ մշակույթի նախարարությունը  խոր վշտով հայտնում է, որ սեպտեմբերի 26-ին, կյանքի 84-րդ տարում վախճանվել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի եռակի դափնեկիր, Մեսրոպ Մաշտոց  շքանշանակիր, դերասան  Սոս Արտաշեսի Սարգսյանը: Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի գլխավորությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: ՀՀ մշակույթի նախարարությունը  խոր վշտով հայտնում է, որ սեպտեմբերի 26-ին, կյանքի 76-րդ տարում վախճանվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի  պրոֆեսոր Արաքսի […]

Ով սպանեց զինվորին. Մայիսը ստորացնում էր Գոռին, ստիպում՝ սուրճ եփել, շոր լվանալ. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դա­տարանի վարույթում է Արամայիս Բաբայանի, Ռուսլան Խաչատուրյանի և Սամվել Մկրտումյանի գործով կա­յացված դատական ակտի վերանայման վերաբերյալ բերված վերաքննիչ բողոքի քննությունը:Այս գործիմ անդրադարձել է “Ժամանակ” թերթը: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հաստատված էր համարել, որ ջոկի հրաձիգ, շարքային Արամայիս Բաբայանը 2008թ. հուլի­սի 10-ից ընդգրկված է եղել մարտական հերթաաահությունում: հուլիսի 14-ից մինչեւ 16-ը նա պարբերաբար […]

Ազատամարտիկները դիմում են Եպիսոկոպոսաց ժողովին

Հավատավոր հայ  ժողովրդի հարգելի բարձրաստիճան հոգևոր հովիվներ`  Քրիստոնեության պատմական արևածագից մինչև օրս մեր ազգը եղել է Հիսուս Քրիստոսի լույսի աննահանջ ու անդավաճան հետևորդը: Պատմության քառուղիներում մենք ունեցել ենք փայլուն հաղթանակներ ու ազգային ողբերգություններ, փառավոր վերելքներ ու վշտալի անկումներ: Մեր ժողովրդին բաժին ընկած ծանրագույն փորձությունների պահին աշխարհի հարափոփոխ ու անբարո տերերին թվացել է, որ ուր որ […]

Կասկածվում է խոշոր չափի կաշառք ստանալու մեջ

՛՛ՀՀ դատական դեպարտամենտ՛՛ պետական կառավարչական հիմնարկի ղեկավարը կասկածվում է աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ: Henaran.am-ը օրերս անդրադարձել է այս գործի որոշ մանրամասներին: Պաշտոնատար անձի կողմից խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով «ՀՀ դատական դեպարտամենտ» […]

Խնդիրը ՊԵԿ-ն է

ԱՄՆ ՄԶԳ ՛՛Ի-Դի-Էմ-Սի՛՛ ծրագրի Գործարար միջավայրի բարելավման թիմի ղեկավար Ջոն Դոունսը կարծում է, որ հայկական բիզնեսի համար կարևոր նշանակություն ունի թափանցիկ, արդարացի և արդյունավետ մաքսային համակարգի զարգացումը: Այս մասին նա կարծիք հայտնեց այսօր լրագրողների հետ զրույցում: Այս ծրագրի նպատակն է Հայաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացումը, ինչպես նաև նպաստելը բիզնես միջավայրի բարձրացմանը: Նախքան ծրագրի մեկնարկը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի