23 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Եվրամիությունը նվիրված է լինելու Հայաստանին . Սերժ Սարգսյանը Բագրատաշենում է

“Մի քանի անգամ ասել եմ, որ Եվրամիությունը երեսը չի թեքում Հայաստանից: Սա հենց Եվրամիության վարքագծի հատկանիշներից է, որ իր գործընկերներին անկախ եւ ինքնուրույն անդամակցելու հնարավորություն է տալիս”,- լրագրողների հետ զրույցում Բագրատաշենում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան` պատասխանաելով այն հարցին, թե սեպտեմբերի 3 –ից հետո ինչպես են աշխատելու Հայաստանի հետ:

Նրա խոսքով` Եվրամիությունը շարունակելու է նվիրված մնալ Հայաստանին, կլինի կառուցողական համագործակցություն, պարզապես ցանկալի կլիներ հստակեցնել Մաքսային միության հետ համագործակցութան կետերը, որպեսզի դրան չխանգարեր Եվրամիության հետ համագործակցությանը:

Պատասխանելով Եվրամիության  աջակցությամբ Հայաստանում մաքսային բարեփոխումների դերի մասին հարցին, դեսպանն ասաց, որ  այդ ծրագրերը շարունակվում են կարեւոր մնալ: “Աշխարհում կան առեւտրային տարբեր համակարգեր: Դրանց փոխգործակցության համար են անհրաժեշտ սահմանամերձ ենթակառուցվածքները: Չեմ կարծում, որ դա կարող է խանգարել մարդկանց եւ ապրանքների տեղաշարժին”,-հավելել է ԵՄ դեսպանը:

Ինչպես տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը, դեսպանը նախագահ Սերժ Սարգսյանի հետ Բագրատաշենում մասնակցում է “ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն-Բավրա եւ Գոգավան անցման կետերի արդիականացում” ծրագրի պետական սահմանի “Բագրատաշեն” անցման կետում տեղի ունեցող հիմնարկեքի արարողությանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ