03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հարվածների արդյունքում ուղեղի հեմատոմա է ստացել. Նախախորհրդարանի հայտարարությունը

Իշխող վարչախմբին սպասարկող թաղի խուժանը, որը ընտրությունների  ժամանակ իշխանության և ժողովրդի միջև հանցավոր միջնորդի դեր է կատարում և ընտրակաշառք բաժանումայսօր արդեն իրեն հարիր մեթոդներով  լծվել է Նախախորհրդարանի աջակիցների վրա հարձակում  գործելու առաքելությանը, դրանով իսկ ծառայություն մատուցելով իր տերերին:

Նախախորհրդարանի աջակիցներ Սուրեն Գևորգյանը և Սահակ Պողոսյանը երեկ երեկոյան՝  Սեպտեմբերի 26-ին իրենց իսկ բակում, հարևանների ներկայությամբ հարձակման են ենթարկվել Հրաչ անունով քաղաքացու կողմից, իրենց գաղափարական ընդդիմադիր կեցվածքի և հատկապես, Նախախորհրդարանի աջակիցներ լինելու պատճառով,  որի հետևանքով Սուրեն Գևորգյանը ստացել է լուրջ մարմնական վնասվածքներ: 

Արաբկիրի վարչական շրջանի ոստիկանություն բերման ենթարկվելուց և արդեն տուն վերադառնալուց հետո, Սուրեն Գևորգյանի զգացողությունը կտրուկ վատացել է, և նա հոսպիտալացվել է անցնելով մի շարք բժշկական ստուգումներ

Նրա մոտ հայտնաբերվել է հարվածների արդյունքում ստացած  ուղեղի հեմատոմաբժիշկների ախտորոշմամբ՝ արյան զեղում: Սուրեն Գևորգյանը այժմ գտնվում է վերակենդանացման բաժնում, բժիշկների խիստ հսկողության տակ, և ըստ բուժող բժշկի, եթե մոտակա 72 ժամում վիճակի բարելավում տեղի չունենա, ապա վիրահատական միջամտության անհրաժեշտություն կզգացվի:

Նախախորհրդարանը հայտարարում է և զգուշացնում, որ նման մեթոդներով ոչ վարչախումբը և ոչ էլ նրա սպասարկուները չեն կարող  կասեցնել ազգային ազատագրական անկասելի պայքարը: Նախախորհրդարանը և նրա աջակիցները երբեք չեն ընկրկելու և հասնելու են իրենց նպատակին, մեր ժողովրդի մասնակցությամբ ձերբազատվելով հանցավոր համակարգից և նրանում գործող հանցագործ դերակատարներից, ստեղծելով մեր ժողովրդին հարիր պետություն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ