02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 26, 2013

Փոփոխություններ Ազգային ժողովում. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է, որ իր աղբյուրների պնդմամբ՝ առաջիկայում խորհրդարանում որոշակի տեղաշարժեր են սպասվում։ ՛՛Եթե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը նշանակվի ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, ինչպես պնդում են իշխանական աղբյուրները, ապա առաջ կգա նրան ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարի եւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններում փոխարինողի հարցը։ Ըստ ԱԺ–ում շրջանառվող լուրերի՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակության […]

ԱԱԾ ստուգումներ ՛՛Արմենտելում՛՛. Ժամանակ

՛՛Ժամանակի՛՛ տեղեկու­թյուններով’ ՛՛ԱրմենՏել՛՛ ըն­կերության նորանշանակ տնօրեն Անդրեյ Պյատախինը պաշտոնը ստանձնելուց հե­տո ներքին աուդիտ է անց­կացրել: Արդյունքում պարզ­վել է, որ ընկերության գրեթե բոլոր ստորաբաժանումնե­րում խոշոր չարաշահումներ են կատարվել, այդ թվում’ ֆի­նանսական յուրացումներ: Պարզվել է, որ ՛՛ԱրմենՏելը՛՛ տարբեր ընկերությունների հետ գործարքների ընթաց­քում իր փաստաթղթերում մի քանի անգամ ավելի գոր­ծարքային գումարներ է ցույց տվել: Սինչդեռ տվյալ ընկերությունների փաստաթղթե­րում […]

՛՛Երեք նախագահն էլ պատրաստ չեն ՛՛. 168 ժամ

՛՛168 ժամի՛՛ հետ զրույցում, Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով ՛՛Ազգային անվտանգություն՛՛ կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի առաջարկին, ասել է. ՛՛Չեմ կարծում, որ երեք նախագահներն էլ պատրաստ են նման հանդիպման՛՛: Իսագուլյանը հայտարարել Էր, թե ՀՀ երեք նախագահներին առաջարկելու Է հանդիպել միմյանց հետ՝ քննարկելու Մաքսային միությանն անդամագրվելու և մի շարք այլ հարցեր։ ՛՛Բավական մեծ խոչընդոտներ կան նման […]

Ասում է՝ հալալ ու կտրվում է գլուխը /վիդեո/

“Ոչխարը գլուխը դնում է սեղանին, մոլլան օրհնում է, ասում է հալալ, ու մորթը սկսվում է”,-պատմում է “Գյուղարտ” ընկերության տնօրեն Սամվել Ավետիսյանը: Մանր եղջերավոր անասունների մորթման եւ վերամշակման արտադրամասում արտադրական հիմնական բոլոր գործողությունները կատարվում են առանց մարդու միջամտության: Գործարանը կառուցվել է Իրան միս արտահանելու բոլոր պահանջներին համապատասխան, անցել ԻԻՀ-ում սետիֆիկացման բոլոր փուլերը եւ առաջիկայում համապատասխան սետիֆիկատի […]

Մովսիսյանը գրավեց Կրասնոդարի դարպասը

Ռուսաստանի առաջնության 10 – րդ տուրի շրջանակներում կայացած Սպարտակ – Կրասնոդար խաղի ժամանակ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը դարձավ գոլի հեղինակ :Հայ հարձակվողը գրավեց իր նախկին թիմի դարպասը 27 – րդ րոպեին եւ առաջ մղեց իր թիմին : Մովսիսյանը փոխարինվեց հանդիպման 74 – րդ րոպեին :Սպարտակի մյուս հայ խաղացողը՝ Արաս Օզբիլիզը , այդպես էլ խաղադաշտ […]

Պաշտոնանկ արեցին. Ժողովուրդ

՛՛Դեռ ամիսներ առաջ ՛՛Ժողովուրդ՛՛-֊ը գրել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի օբյեկտներում ՊԵԿ- ը լայնածավալ ստուգումներ է սկսել: Հրապարակվեց նաեւ, որ Աբովյանի տարածքային հարկային տես­չության պետ Արմեն Գրիգորյանին հանձնարարվել էր լայն թափով ստուգումներ իրականացնել Ծառուկյանին պատկանող բոլոր ձեռնարկություններում՛՛,- գրում է ՛՛Ժողովուրդը՛՛ եւ հավելում, որ սակայն, ըստ ամենայնի, Ա. Գրիգորյանը մինչեւ վերջ չի կատարել իր առջեւ […]

Ռուս սահմանապահները հարձակվել են Զարուհի Փոստանջյանի վրա. Առավոտ

“Առավոտը” գրում է, որ երեկ երեկոյան Մեղրիից Երեւան վերադառնալու ճանապարհին “ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վրա են հարձակվել ՌԴ ներկայացուցիչներ: Ներկայանալով որպես սահմանապահներ` նրանք փակել են ճանապարհը եւ թույլ չեն տվել, որ պատգամավորն ու “Ժառանգության” ներկայացուցիչները տեղաշարժվեն: Իսկ երբ փորձել են տեսանկարահանել այդ ամենը, սահմանապահներից մեկը հարձակվել եւ կոտրել Է նրանց տեսախցիկը: “Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը […]

Գեներալների գործոնը. Չորրորդ իշխանություն

՛՛Չորրորդ իշխանությունը՛՛ գրում է, որ Արմավիրի մարգի Հայկաշեն գյուղում երկու գենե­րալ է ապրում: Մեկը ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ (Գուրգեն) Մելքենյանն է, մյուսը Աժ պատգամավոր Սեյրան Սարոյանր: Բայց արի ու տես, որ երկու գեներալ ունեցող գյուղում վի­ճակն այնքան անմխիթար է, որ գյուղի բնակիչները ստիպված դիմել են «ՉԻ» խմբագրություն’ իրենց ահազանգր հնչեցնելու խնղրանքով: Հայկաշենցիների խոսքերով՝ Հայկաշեն […]

Պուտինը կմասնակցի Ռուսաստանի հայերի միության 10-ամյակի հանդիսությանը. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է, որ հոկտեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայի ՛՛Կրեմլյովսկի՛՛ դահլիճում՝ բավականին շքեղ պայմաններում, նշվելու է Ռուսաստանի հայերի միության տասնամյակը։ ՛՛Ըստ Պուտինի՝ 2,5 միլիոնանոց համայնքի տասնամյակը։ Մոսկովյան մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիսությանը կմասնակցի նաեւ ինքը՝ Վլադիմիր Վլադիմիրովիչը։ Ըստ նույն աղբյուրների, դրանով է  պատճառաբանել Վլադիմիրովիչը իր բացակայությունը հայկական եկեղեցու բացման արարողությանը՛՛,- գրում է թերթը՝ ավելացնելով, որ ՛՛հետո էլ՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի