Պաշտոնանկ արեցին. Ժողովուրդ
՛՛Դեռ ամիսներ առաջ ՛՛Ժողովուրդ՛՛-֊ը գրել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի օբյեկտներում ՊԵԿ- ը լայնածավալ ստուգումներ է սկսել: Հրապարակվեց նաեւ, որ Աբովյանի տարածքային հարկային տեսչության պետ Արմեն Գրիգորյանին հանձնարարվել էր լայն թափով ստուգումներ իրականացնել Ծառուկյանին պատկանող բոլոր ձեռնարկություններում՛՛,- գրում է ՛՛Ժողովուրդը՛՛ եւ հավելում, որ սակայն, ըստ ամենայնի, Ա. Գրիգորյանը մինչեւ վերջ չի կատարել իր առջեւ դրված ՛՛առաքելությունը՛՛:
Թերթը տեղեկացավ, որ նրան պաշտոնանկ են արել: ՛՛Փորձեցինք Ա. Գրիգորյանից անձամբ պարզել, թե որն Է եղել պաշտոնից հեռացնելու պատճառը: ՛՛Ես Հրազդանում, Չարենցավանում աշխատել եմ, ու հիմա Էլի ինձ տեղափոխեցին Հրազդան, եթե ես չցանկանամ, ինձ ո՞վ կարող Է տեղափոխել: Մենք պետական ծառայողներ ենք, մենք զինվորներ ենք, մեզ ուր տանում են, մենք գնում ենք: Այնպես չէ, որ մեր ցանկությունը հաշվի չեն առել, ցանկացել ենք, եկել ենք: Իսկ ստուգողն էլ ես չեմ եղել, ու այդ շրջանակներում էլ չեն տեղափոխել՛՛,- ֊վստահեցրեց մեր զրուցակիցը՛՛:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: