02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 26, 2013

Կառավարությունը արտահերթ նիստում կհաստատի բյուջեն

Կառավարության հերթական նիստի ավարտին Աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ մեկնարկում է ՛՛Վարչապետի գավաթը՛՛ նախարարությունների միջև: Գաբրիելյանը նաև տեղեկացրեց, որ շաբաթ օրը ժամը երկուսին արտահերթ նիստ է հրավիրվելու, որով կառավարությունը կհաստատի բյուջեն: 

Մերոնց մասնակցությամբ

Երեկ Ղազախստանում կայացան այդ երկրի ֆուտբոլի գավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակիչ հանդիպումները : Կիսաեզրափակիչ առաջին խաղում Գեւորգ Ղազարյանի ՛՛Շախտյորը՛՛ հյուրընկալվել էր ՛՛Իրտիշին՛՛ : Խաղն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 1-0 հաշվով , ովքեր հաղթական գնդակը խփեցին 93-րդ րոպեին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը եւ 45 -րդ րոպեին արժանացավ ՛՛դեղին քարտի՛՛ : Մյուս զույգում մրցեցին […]

Թուրքիայում հայերին պատկանող անշարժ գույքը վերադարձնելու գործընթացը սկսելու բոլոր իրավական հիմքերը կան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՛՛Մոդուս Վիվենդի՛՛ կենտրոնի ղեկավար Արա Պապյանը նկատեց, որ տեղին է թուրք վերալուծաբանների անհանգստությունը, քանի որ Հայոց ցեղասպանության 100-մյա տարելիցին ընդառաջ, Թուրքիայում հայերին պատկանող անշարժ գույքը վերադարձնելու գործընթացը  սկսելու բոլոր իրավական հիմքերը կան ՛՛եթե մենք աշխատենք այդ վկայականներն ու փոստաթղթերը հավաքենք մեկտեղենք ու ներկայացնենք փաթեթով՛՛:  Արա Պապյանը ընդգծում է, որ սեփականության հետ […]

Սերժ Սարգսյանը ծանոթացավ սիսիանցի կանանց արտադրանքին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սյունիք աշխատանքային այցը սկսեց Սիսիանից: Նա այցելեց “Ավալ Թրեիդ” ՍՊ ընկերություն, որը զբաղված է տրիկոտաժի արտադրությամբ: Այն սկսել է աշխատել այս  տարվա ապրլից, 90 աշխատողից 77-ը կին է: Տնօրեն Արմեն Գալստյանի խոսքով, հիմնական արտադրանքը մանկական տրիկոտաժ է, դա էլ կախված է պահանջարկից: Հայաստանում արտադրանքը չի իրացվում, արտահանվում է Ռուսաստան: Տնօրենը նախագահին […]

Կառավարությունը բնակարաններ է խոստանում պետական ծառայողներին

Կառավարության նիստում այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադառնալով շինարարության ոլորտին, ասաց, որ 2013 թվականի վիճակագրական տվյալներով շինարարության ոլորտում դեռևս մտահոգիչ գործընթացներ կան: ՛՛Մասնավորապես այս պահի դրությամբ մենք արձանագրել ենք ութ ու կես տոկոս անկում շինարարության ոլորտում: Այս պահի դրությամբ տնտեսական աճի հիմնական շարժիչները գյուղատնտեսությունն է և արդյունաբերությունը, որտեղ աճի տեմպերը մեզ բավարարում են: Շինարարությունը ճգնաժամից հետո […]

Բեռլուսկոնին սարսափից 11 կիլոգրամ նիհարել է

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին պատմել է, որ դատական լսումների պատճառով չի քնել արդեն 55 օր եւ նիհարել է 11 կիլոգրամով, փոխանցում է Газета.Ru–ն: “Սրանք իմ կյանքի ամենասարսափելի օրերն են։ Ինձ ցանկանում են մեղադրել ամոթալի եւ անարդար գործով։ Ինձ մեղադրում են գողության համար, սակայն ես երբեք գողություն չեմ արել”,- ասել է Բեռլուսկոնին Հռոմում  իր՝ “Ազատության […]

Նախագահի որոշման մասին իմացավ նույն օրը /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցելու որոշման մասին տեղեկացել է սեպտեմբերի 3-ին, երբ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց այդ մասին: Այս մասին պատգամավորն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Մեր դիտարկմանը, թե ՀՀԿ ղեկավարությունը հայտարարեց, որ նախագահն այդ որոշման մասին տեղեկացրել է ՀՀԿ-ին և ՕԵԿ-ին, Դավթյանն արձագանքեց, որ նախագահը տեղեկացրել է գործադիր մարմնի […]

Պետք չէ առաջ ընկնել. վարչապետը՝ ԲՀԿ-ին

Այսօր կառավարության նիստում որոշվեց մերժել Ազ­­գա­յին ժողովի ԲՀԿ-ական պատգամավորներ Միքայել Մել­քումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի և Ստե­փան Մարգարյանի օրենսդրա­կան նա­­խա­ձեռ­­նու­թյունը:  Սա վերաբերում էր ՛՛Հա­յ­խնայ­բան­­կում՛՛ ավանդատու հանդիսացող անձանց նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հան­րա­պե­տա­կան բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխ­հա­տու­ցում տրա­մադ­րելուն: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նկատեց, […]

ԱԺ փոխնախագահի արձագանքը Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցած խայտառակ միջադեպին

՛՛Ցավում եմ պատգամավորի հետ տեղի ունեցածի համար: Զարուհի Փոստանջյանը դիմել է իրավապահ մարմիններին: Հուսով եմ քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանը՛՛,-Henaran.am-ի խնդրանքով անդրադառնալով երեկ Մեղրիի ճանապարհին ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցած խայտառակ միջադեպին, ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:  Հիշեցնենք, ըստ տեղեկությունների՝ երեկ երեկոյան Մեղրիից Երեւան վերադառնալու ճանապարհին “ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վրա են հարձակվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի