26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պետք չէ առաջ ընկնել. վարչապետը՝ ԲՀԿ-ին

Այսօր կառավարության նիստում որոշվեց մերժել Ազ­­գա­յին ժողովի ԲՀԿ-ական պատգամավորներ Միքայել Մել­քումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի և Ստե­փան Մարգարյանի օրենսդրա­կան նա­­խա­ձեռ­­նու­թյունը:  Սա վերաբերում էր ՛՛Հա­յ­խնայ­բան­­կում՛՛ ավանդատու հանդիսացող անձանց նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հան­րա­պե­տա­կան բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխ­հա­տու­ցում տրա­մադ­րելուն:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նկատեց, որ նախագծով առաջարկվող՝ ավանդների դիմաց փոխ­հա­տու­ցման տրա­մադ­րման շա­րու­­նակականությունը համահունչ է կառավարության՝ սոցիալական ոլորտում որդեգրած քա­ղա­քականությանն ու ծրագրին, սակայն կան որոշակի հակասություններ, և հենց այս պատճառով էլ նախագիծը մերժվում է: Իսկ նախագծում նաև նշված է, որ առկա են հստակեցման և խմբագրման կարիք ունեցող դրույթներ:

Տիգրան Սարգսյանը պարզաբանեց. ՛՛Պա՞րզ է իրավիճակը, հարգելի՛ գործընկեր: Ամեն տարի մենք ձեր հետ միասին քննարկում ենք, թե ՛՛Խնայբանկի՛՛ ավանդների սոցիալական օժանդակության ծրագրերում ինչ թիրախային խմբեր ենք ընդգրկելու՛՛:

Տիգրան Սարգսյանը նշեց, որ Ազգային ժողով ամեն տարի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս ներկայացնում են նաև այս ծրագիրը: ՛՛Մենք ամեն տարի հանդես ենք գալիս այդ նախաձեռնությամբ ու անհրաժեշտություն չկա առաջ ընկնել ու ներկայացնել օրենսդրական նախաձեռնություններ՛՛,-ասաց վարչապետը՝ հավելելով կորոշեն, թե հաջորդ տարի որոնք են լինելու այն սոցիալական խմբերը, որ պետության կոմղից կօժանդակվեն: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ