29 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքիայում հայերին պատկանող անշարժ գույքը վերադարձնելու գործընթացը սկսելու բոլոր իրավական հիմքերը կան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՛՛Մոդուս Վիվենդի՛՛ կենտրոնի ղեկավար Արա Պապյանը նկատեց, որ տեղին է թուրք վերալուծաբանների անհանգստությունը, քանի որ Հայոց ցեղասպանության 100-մյա տարելիցին ընդառաջ, Թուրքիայում հայերին պատկանող անշարժ գույքը վերադարձնելու գործընթացը  սկսելու բոլոր իրավական հիմքերը կան ՛՛եթե մենք աշխատենք այդ վկայականներն ու փոստաթղթերը հավաքենք մեկտեղենք ու ներկայացնենք փաթեթով՛՛:

 Արա Պապյանը ընդգծում է, որ սեփականության հետ վերադարձման գործընթացը կարող է կատավել երկու մակարդակում՝ անհատական և համայանքային։ Պապյանը նշեց, որ անհատականը այն է, երբ Արևմտյան Հայաստանի ժառանգները ունեն իրենց պապերից հասած վկայականներ, իսկ համայանքայինը՝ հայկական եկեղեցիները, ինչպես նաև բազմաթիվ ազգային կառույցները։

՛՛Անահատկանների սեփականության վկայականները քիչ են պահպանված, բայց թուրքական արխիվներում կան պահպանված փաստաթղթեր, որոնք ուժի մեջ են: Այսօր հայերը հետևելով հրեաների օրինակին, այդ գործընթացը կարող են ավարտին հասցնել, ինչը, իհարկե, որոշակի ժամանակ կպահանջի”,-տեղեկացրեց քաղաքագետը:

Գործընթացը երկու փուլ պետք է անցնի: Նախ, Թուրքիայի տարածքում՝ սպառելով ներպետական դատական գործընթացը, երկրորդ փուլում դիմել Մարդու իրավուքնների եվրոպական դատարան: 

Արա Պապյանը խրախուսելի է համարում երկու վեհափառների համատեղ հայտարարությունը, մինչդեռ նա ցավում է, որ հետևողական աշխատանք առ այսօր չկա։ Քաղաքագետը անդրադարձավ նաև այս գործընթացի հետ կապված իրավաբանական կողմին.

՛՛Առաջին փուլում գրասենյակ բացելը և անհատական մակարադակով հավաքագրում սկսեն։ Հետո մարդկանց գործուղեն աշխահի տարբեր երկներ՛՛,-հավելեց Պապյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ