06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

՛՛Երեք նախագահն էլ պատրաստ չեն ՛՛. 168 ժամ

՛՛168 ժամի՛՛ հետ զրույցում, Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով ՛՛Ազգային անվտանգություն՛՛ կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի առաջարկին, ասել է. ՛՛Չեմ կարծում, որ երեք նախագահներն էլ պատրաստ են նման հանդիպման՛՛:

Իսագուլյանը հայտարարել Էր, թե ՀՀ երեք նախագահներին առաջարկելու Է հանդիպել միմյանց հետ՝ քննարկելու Մաքսային միությանն անդամագրվելու և մի շարք այլ հարցեր։

՛՛Բավական մեծ խոչընդոտներ կան նման կարգի հանդիպումն իրականություն դարձնելու համար։ Նախ՝ կարծում եմ, Լևոն Տեր–Պետրոսյանը չի համաձայնվի հանդիպելու երկրորդ և երրորդ նախագահների հետ, քանի որ չի տեսնում, որ նրանք մտահոգ են ու պատրաստ են գործնական քայլեր ձեռնարկելու ճգնաժամից դուրս գալու ուղղությամբ։ Եվ հետո էլ, եթե գործող իշխանությունը պատրաստ չէ հանցագործներին պատժելու, ապա նրանք պատրաստ չեն նաև ընդհանուր հանդիպումների՛՛,– ասել Է ՀԱԿ պատգամավորը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ