12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Պուտինը կմասնակցի Ռուսաստանի հայերի միության 10-ամյակի հանդիսությանը. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է, որ հոկտեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայի ՛՛Կրեմլյովսկի՛՛ դահլիճում՝ բավականին շքեղ պայմաններում, նշվելու է Ռուսաստանի հայերի միության տասնամյակը։

՛՛Ըստ Պուտինի՝ 2,5 միլիոնանոց համայնքի տասնամյակը։ Մոսկովյան մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիսությանը կմասնակցի նաեւ ինքը՝ Վլադիմիր Վլադիմիրովիչը։ Ըստ նույն աղբյուրների, դրանով է  պատճառաբանել Վլադիմիրովիչը իր բացակայությունը հայկական եկեղեցու բացման արարողությանը՛՛,- գրում է թերթը՝ ավելացնելով, որ ՛՛հետո էլ՝ Ռուսաստանը բազմազգ, բազմակրոն երկիր է, եւ եթե ՌԴ նախագահը փորձի մասնակցել էթնիկ մի խմբի հոգեւոր կառույցի բացման արարողությանը, ապա ստիպված կլինի մասնակցել բոլոր մզկիթների, տաճարների բացմանը՛՛,– բացատրում են մոսկվաբնակ հայերը։ Արարողությանը մասնակցելու համար Մոսկվա կմեկնի նաեւ հայաստանյան բավականին ներկայացուցչական պատվիրակություն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՛՛,- գրում է ՛՛Հրապարակը՛՛:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ