Հանուն նեյրովիրաբուժության զարգացման

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունեց ԱՄՆ-ի եւ Կանադայի կլինիկաների մի խումբ ճանաչված նյարդաբանների, ովքեր Երեւանում են գտնվում “Կաթվածի բուժումը” միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով։ Նախարարը բարձր գնահատեց հայազգի մասնագետների աջակցությունը Երեւանի պետական բժշկական համալսարանի “Հերացի” հիվանդանոցային համալիրում անոթային նյարդավիրաբուժության մասնագիտացված կենտրոնի հիմնադրման եւ Հայաստանում նյարդաբանական ծառայության զարգացման գործում։ Դերենիկ Դումանյանը կարեւորեց, որ կենտրոնը գտնվում է […]