02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 19, 2013

Կինը ժամադրության ժամանակ լռվել է ծխնելույզում

Եկատերինբուրգում 52-ամյա կինը ուշ երեկոյան գնացել է հանդիպման ընկերոջ հետ: Նա  փորձել է բացել դուռը, սակայն ոչինչ չի ստացվել: Այդ ժամանակ կինը որոշել է մտնել տուն սյան միջով, որը  նախկինում ծխնելույզ է եղել:   Հաջորդ առավոտյան հարեւանուհին ձայներ է լսել, որոնք “երկնքից են լսվել”: Նա վերեւ է նայել եւ ծխնելույզից երեւացող ձեռք է տեսել: Ոստիկանությունից մեկ ժամ է պահանջվել` կնոջը ծխնելույզից հանելու համար: 13 ժամ շարունակ ծխնելույզում մնալուց հետո կինն ամբողջովին ծածկված է եղել մրով:

Չկա Րաֆֆի կամ Պարույր /վիդեո/

“Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր միանալով ազատամարտիկների պայքարին իր ելույթում նշեց. “Դուք ձեր կյանքը դրել եք ազատության զոհասեղանին: Եվ հիմա միասնական շնչով պետք է ենթարկվի ազգային պետական այդ դրոշին, և ով քաջ է, այդ օրինակով, ոչ թե որևէ մեկի հրավերով պետք է կանգնի ազատամարտիկների կողքին, դա մեր պարտականությունն է: Չկա մարդ առանց սխալի, բայց […]

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպում ունեցավ Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Դիանա Յանսեի հետ:  Քննարկման ընթացքում պարոն Հովհաննիսյանն ու Նորին գերազանցության դեսպանը անդրադարձան մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանային անվտանգությանն ու դրանում Եվրոպայի եւ Հայաստանի դիրքորոշումներին առնչվող խնդիրների շուրջ: Միաժամանակ արծարծվեց ԼՂՀ-ի անկախության եւ ինքնիշխանության օրակարգը:   “Ժառանգություն” կուսակցության լրատվական ծառայություն

Օրակարգում ցեղասպանության 100-րդ տարելիցն է

 “Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ” խորագրով հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համահայկական համաժողովի մասնակիցների հետ սեպտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան զինվորականներ: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ […]

Մեկնարկեց ԱԷՄԳ Գլխավոր կոնֆերանսը

Սեպտեմբերի 16-ին Վիեննայում իր աշխատանքները մեկնարկեց ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր կոնֆերանսի 57-րդ նստաշրջանը: Կոնֆերանսին մասնակցում է ՀՀ պատվիրակությունը` ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ինչպես նաեւ ոլորտի […]

Բրիտանացիները արհեստական բեղմնավորման չտեսնված տարբերակ են հայտնագործել` երեք ծնող

Մեծ Բրիտանիան կդառնա աշխարհում առաջին երկիրը, որտեղ կթույլատրեն արհեստական բեղմնավորում` երրորդ դոնորի գենի նյութի ներարկմամբ: Կառավարությունը մտադիր է մինչեւ տարեվերջ պատրաստել համապատասխան օրինագիծ, իսկ հենց գործընթացը հավանաբար կսկի կիառվել 2 տարվա ընթացքում: Մասնագետների կարծիքով` եռակողմ արհեստական բեղմնավորումը կարող է վերացնել սաղմի ԴՆԹ-ի վտանգավոր հատկանիշները, որոնք կարող են մորից երեխային փոխանցվող ծանր գենետիկ հիվանդությունների առաջացման պատճառ […]

Անցկացվելու են 2013-ի ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներ

Հոկտեմբերի 8–ից 10–ը Պաշտպանության նախարարի ղեկավարությամբ անցկացվելու են 2013 ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումները: Այս մասին այսօր ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց ՊՆ Սեյրան Օհանյանը: Նա նշեց, որ ռազմավարական բնույթի միջոցառումները մեր երկրում ավանդույթ են դարձել, և բոլոր գերատեսչությունները մասնակցում են պետության ագրեսիայի նախապատրաստմանը: ”Թեման ”Պետության բարձրագույն  պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ” է: Հոկտեմբերի […]

Ստեփանակերտի հիվանդանոցը կառուցված է, մյուս ծրագրերն ընթացքի մեջ են

Ինչպես արդեն հայտնի է, նախօրեին ՌԴ մայրաքաղաքում տեղի ունեցավ Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու օծման եւ եկեղեցական համալիրի բացման արարողությունը: Հոյակերտ այս համալիրի կառուցման մեջ ֆինանսական շատ մեծ ներդրումներ է ունեցել “Տաշիր գրուպ” ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը: Եվ ընդհանրապես, հայտնի է, որ Կարապետյանները,  բացի բարեգործական տարաբնույթ այլ ծրագրերից, որոնց մասին պատշաճ կարգով իրազեկվել […]

“Վանոյիս սիրում եմ, Սերժին` գնահատում … ” /վիդեո/

“Մինչև Վանո Սիրադեղյանը չվերադառնա ես ՀՀՇ չեմ վերադառնա”,- Henaran.am-ին ասաց նախկինում ՀՀՇ-ի այժմ արդեն ՀՀԿ-ի Գևորիկը: Նրա ամենասիրելի քաղաքական գործիչները երկուսն են՝ Վանո Սիրադեղյանը և Սերժ Սարգսյանը. “Վանոյիս սիրում եմ, Սերժին` գնահատում: Սերժ Սարգսյանը կառուցումա երկիրը” … Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի