11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Անցկացվելու են 2013-ի ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներ

Հոկտեմբերի 8–ից 10–ը Պաշտպանության նախարարի ղեկավարությամբ անցկացվելու են 2013 ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումները: Այս մասին այսօր ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց ՊՆ Սեյրան Օհանյանը: Նա նշեց, որ ռազմավարական բնույթի միջոցառումները մեր երկրում ավանդույթ են դարձել, և բոլոր գերատեսչությունները մասնակցում են պետության ագրեսիայի նախապատրաստմանը:

”Թեման ”Պետության բարձրագույն  պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ” է: Հոկտեմբերի 7-ին Մարզահամերգային համալիրում կանցկացվի նախապատրաստական աշխատանք: Զորավարժությունները կսկսվեն ՀՀ Անվտանգության խորհրդի նիստով, որը հավանական է, որ կանցկացի ՀՀ նախագահը: Կմշակվեն կարևոր փաստաթղթեր ռազմական դրություն հայտարարելու, ընդհանուր կամ մասնակի զորահավաք հայտարարելու վերաբերյալ, Զինված ուժերի օգտագործման վերաբերյալ, ինչպես նաև նախագահի դիմում հայտարարագիրը դաշնակից պետություններին ռազմական օգնության ցուցաբերման վերաբերյալ և այլ ուղերձներ ու փաստաթղթեր”,-հայտնեց նախարարը:

 Անվտանգության խորհրդի որոշումից հետո տեղի կունենա կառավարության նիստ, որի ընթացքում բոլոր գերատեսչությոնները պետք է հանդես գան առաջարկություններով:

”Ես կուզեի ուշադրություն դարձնեինք նախորդ տարվա զորվարժությունների բացթողումների վրա, քանի որ զեկույցները համակարգված չէին, ներկայացվում էին մասնակի խնդիրներ, ստեղծված իրավիճակի գնահատումը ցածր աստիճանի վրա էր”: 

Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ այս զորավարժություններին նախորդում է սեպտեմբերի 23-ից 26-ը անցկացվող հավաքները, որոնք անցկացվում են Պն բոլոր այն պաշտոնատար անձանց հետ, որոնք զբաղվում են զորահավաքային խնդիրներով:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ