06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Մեկնարկեց ԱԷՄԳ Գլխավոր կոնֆերանսը

Սեպտեմբերի 16-ին Վիեննայում իր աշխատանքները մեկնարկեց ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր կոնֆերանսի 57-րդ նստաշրջանը: Կոնֆերանսին մասնակցում է ՀՀ պատվիրակությունը` ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ինչպես նաեւ ոլորտի այլ ներկայացուցիչներ:

   Սեպտեմբերի 17-ին Գլխավոր կոնֆերանսում ելույթով հանդես եկավ ՀՀ պատվիրակության ղեկավար Ա. Մովսիսյանը: Նախարարն անդրադարձավ ԱԷՄԳ հետ ՀՀ համագործակցության տարբեր ոլորտներին, մասնավորապես, ՀԱԷԿ գործող էներգաբլոկի անվտանգության ապահովման բարձրացմանը եւ այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:

   Գլխավոր կոնֆերանսի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ գործակալության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ այլ երկրների պատվիրակությունների հետ:  

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ