11 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Հանուն նեյրովիրաբուժության զարգացման

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունեց ԱՄՆ-ի եւ Կանադայի կլինիկաների մի խումբ ճանաչված նյարդաբանների, ովքեր Երեւանում են գտնվում “Կաթվածի բուժումը” միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով։  Նախարարը բարձր գնահատեց հայազգի մասնագետների աջակցությունը Երեւանի պետական բժշկական համալսարանի “Հերացի” հիվանդանոցային համալիրում անոթային նյարդավիրաբուժության մասնագիտացված կենտրոնի հիմնադրման եւ Հայաստանում նյարդաբանական ծառայության զարգացման գործում։

Դերենիկ Դումանյանը կարեւորեց, որ կենտրոնը գտնվում է ԵՊԲՀ-ում, քանի որ այստեղ են կրթվում ու վերապատրաստվում մասնագետները։ Սփյուռքահայ նյարդաբանները հայտնեցին, որ իրենց հիմնական նպատակը հայրենիքին օգտակար լինելն ու հայ ժողովրդի առողջությանը նպաստելն է։

Թե՛ նախարարը, թե՛ հյուրերը միակարծիք էին, որ անհրաժեշտ է  միջազգային  առաջատար փորձի ներդրումով ավելի զարգացնել  ծառայությունը` արդյունավետ բուժել գլխուղեղի բոլոր անոթային հիվանդությունները։ Քննարկվեցին այս ուղղությամբ առաջիկա անելիքները։ Կարեւորվեց ինչպես ազգային ծրագրի մշակումը, այնպես էլ ծառայության ընդլայնումը, հեռուստակապի ներդրումն ու մասնագետների վերապատրաստումը։ Սփյուռքահայ նյարդաբանները խոստացան աջակցել մասնագետների վերապատրաստման, խորհրդատվական եւ այլ հարցերում։

Դերենիկ Դումանյանն էլ իր հերթին պատրաստակամություն հայտնեց ամեն կերպ աջակցել  ոլորտի զարգացմանը։ Նա իր հյուրերին  նաեւ ներկայացրեց առողջապահության բնագավառում իրականացվող բարեփոխումներն ու հետագա ծրագրերը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ