07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 17, 2013

Վահան Հովհաննիսյանը կհրաժարվի դեսպանի պաշտոնից, եթե… /վիդեո/

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննիսյանի դեսպան նշանակվելը չի խոչընդոտելու Վահան Հովհաննիսյանի ընդդիմադիր ու սկզբունքային գործունեությանը: Ռուստամյանը նաև հայտարարեց, որ դեսպանի նշանակումը չի ենթադրում, որ իշխանության արտաքին քաղաքականությունը իրենց սրտով է: Իսկ Վահան Հովհաննիսյանը Գերմանիայի դաշնությունում ներկայացնելու է իր հայացքները, որոնց եթե Արտաքին […]

Որդիս պետք է արդարացվի, նա սպանվել է … բանդայի գործով մեղադրյալի հայրը արդարացում է պահանջում /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը սեպտեմբերի 17-ին հետաձգեց “Բանդայի գործով” դատական նիստը:Պատճառը  ամբաստանյալ Քյարամ Ամոյանի պաշտպանն էր՝ Սամվել Հայրապետյանը, ով չէր ներկայացրել դատարան: Դատարան ուղարկված գրության մեջ նա նշել էր, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մեկ այլ քրեական գործով նշանակված դատական նիստի է մասնակցում: Դատավոր Մխիթար Պապոյանը դատավարության կողմերին ներկայացրեց […]

Այսօր Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ

Բուդապեշտում այսօր կշարունակվի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:Այսօր պայքարի մեջ կմտնեն 60 կգ, 84 կգ, եւ 120 կգ քաշային կարգերը:Հայաստանը այսօր կներկայացնեն 60 կգ քաշային կարգում Արթուր Առաքելյանը, ով իր մրցելույթները կսկսի 1/32-րդ եզրափակիչ փուլից: Նրա առաջին մրցակիցը Չինաստանի ներկայացուցիչ Ցունյուն Ման է : Այս քաշային կարգում Ուկրաինայի մարզական պատիվը պաշտպանելու է մեր հայրենակից Միկոլա Այվազյանը:84 կգ […]

Օրենքի նախագիծ է մշակվել` վերադարձնելու ազատամարտիկների ավանդները

“Օրինաց երկիր” կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսին նշեց, որ ԽՍՀՄ ավանդների փոխհատուցման հարցում իրենք հատուկ ուշադրություն են դարձնելու Արցախյան ազատամարտիկներին: Ըստ նրա` ընդհանուր թվով 60 000-ից ավելի մարդ արդեն ստացել է ավանդները: Իսկ առաջիկայում ավանդների ստանալու համար նոր չափորոշիչներ կմշակվեն: “Դեռ 2010 թվականին օրենք ներդրվեց եւ Հայրենական մեծ պատերազմի […]

ՀՅԴ-ի նոր պայքարի 11 կետերը

Արդեն մի քանի ամիս է՝ ՀՅԴ-ն աշխատում է ՛՛Մենք ապրելու ենք մեր երկրում՛՛ ծրագրի ուղղությամբ: Այս ծրագրի նպատակն է կասեցնել արտագաղթը, որն այնպիսի ահագնացող տեմպերի է հասել, որ օր առաջ դրա կասեցումը անհրաժեշտություն է դարձել երկրի հետագա ապագայի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին  ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ու ՀՅԴ խմբակցության […]

Դամասկոսում քիմիական զենքի կիրառման պատասխանատուն Ասադի ռեժիմն է

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ ՄԱԿ-ի` նախօրեին հրապարակած զեկույցից պարզ է դառնում, որ Դամասկոսի մոտ քիմիական զենքի կիրառման պատասխանատուն կարող է լինել միայն Բաշար ալ-Ասադի զորքը։  “Ելնելով զեկույցի տեխնիկական մանրամասներից՝ շատ պարզ է, որ միակ կողմը, որը պետք է պատասխանատվություն կրի քիմիական զենքի համար, Սիրիայի ռեժիմն է”,-ասված է նախարարի հայտարարության մեջ։  Նմանատիպ հայտարարությամբ […]

“Չեն ասել` ոչ միայն Նժդեհի, նաև Աշոտ Նավասարդյանի հետ կապ չունի”

“Ժառանգության ” առաջնորդ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ լրագրողների հանդիպումը սկսեց ավանդական ձեռքսեղմումով: “Իմ տեսակետը կիսվում է ժողովրդի զգալի զանգվածի կողմից, դա այն է, որ մեր ժողովրդի անկախությունը վտանգվում է”,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` նշելով, որ ամռան ընթացքքում հանդիպել է Հայաստանի մարզերով և այս պահին էլ նոր է վերադարձել Արևմտյան Հայաստանից: Սեպտեմբերի 20-ին նախատեսված իր հանրահավաքը […]

Սեռական հանցագործությունների համար նախատեսված պատիժները կխստացվեն

Խոսելով ՀՀ քրեական օրենսգրքի  18-րդ հոդվածի “Սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները” հոդվածում փոփոխություններ կատարելու մասին՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը մասնավորապես ասաց, որ պատժամիջոցները խստացվել են: “Սակայն պետք է տարբերել մանկապղծությունը: Ես փորձեցի պարզել հասարակության կարծիքը եւ կասեմ, որ պատկերացնումները լրիվ ուրիշ են”,-ասաց նա: Նրա խոսքով, սեռական հանցագործությունները պետք […]

Սիրիայի ռազմական ուղղաթիռը պատահաբար է խախտել Թուրքիայի սահմանը. Դամասկոս

INTERFAX.RU-ի փոխանցմամբ` Սիրիայի Զինված ուժերը հաղորդագրություն է տարածել` նշելով, որ սիրիական ուղղաթիռը, որը երեկ խփվել է թուրք-սիրիական սահմանին, հետախուզական առաքելություն է իրականացրել եւ պատահմամբ է խախտել Թուրքիայի օդային տարածքը։  Սիրիացի զինվորականները նշել են, որ թուրքական ղեկավարության նպատակը սահմանին իրավիճակը սրելն է։ Սիրիայի կառավարական զորքերը թուրքական իշխանությունների որոշումը շտապողական են որակել։  Ուղղաթիռը խփվել է Սիրիայի տարածքում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի