07 Հունիսի, Saturday, 2025
KFC

“Չեն ասել` ոչ միայն Նժդեհի, նաև Աշոտ Նավասարդյանի հետ կապ չունի”

“Ժառանգության ” առաջնորդ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ լրագրողների հանդիպումը սկսեց ավանդական ձեռքսեղմումով:

“Իմ տեսակետը կիսվում է ժողովրդի զգալի զանգվածի կողմից, դա այն է, որ մեր ժողովրդի անկախությունը վտանգվում է”,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` նշելով, որ ամռան ընթացքքում հանդիպել է Հայաստանի մարզերով և այս պահին էլ նոր է վերադարձել Արևմտյան Հայաստանից:

Սեպտեմբերի 20-ին նախատեսված իր հանրահավաքը Հովհաննիսյանը որակեց որպես համազգային բողոք:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց.” Այս անօրինական իշխանությունների գործողությունների արդյունքը տեսնում ենք ոչ միայն ներքին քաղաքականության մեջ: Այս իշխանությունը մեր ազգային շահը փորձարկման է դնում նաև արտաքին ճակատում”:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մաքսային միությանը միանալու հայտարարության մասին  Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց.

“Եվրոպական ուղղությունը սեղանի վրա չէ, եթե երբևէ հրապարակվեր ասոցացման պայմանագիրը մենք այն տառ առ տառ պիտի ընթերցեինք և պիտի իմանայինք թե այն ինչպես է անդրադառնում Հայաստանի ազգային շահերի և ամբողջական Արցախի անվտանգության վրա”:

“Ժառանգության” առաջնորդը գտնում է, որ Ռուսաստանը եթե Հայաստանին հրավիրում է տնտեսական համագործակցության, չպիտի մոռանա ԼՂՀ- ի անկախության և տարածքային ամբողջականության խնդիրը:

Դիտարկելով ժողովրդի պասիվ բողոքը Մաքսային միության դեմ`”Ժառանգության” առաջնորդը նկատեց, որ մարդիկ դեռ չեն կարողանում սթափ գնահատել կատարվածը:

Կառավարության մեջ վարչապետից սկսած ոչ մի նախարար դեմ չի արտահայտվել այս որոշմանը , նկատեց Րաֆֆի Հովհաննիսյանը. “Ոչ մեկը ոչ միայն հրաժարական չի տվել, այլ ծպտուն չեն հանել, չեն ասել ոչ միայն Նժդեհի, այլ նաև Աշոտ Նավասարդյանի հետ կապ չունի այս ամենինչը”,-հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ