Ուժեղ երկրաշարժ Վրաստանում

Այսօր առավոտյան Վրաստանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Կվարելիից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6-7 բալլ: Զոհերի եւ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն ստացվել: Ստորերկրյա ցնցումները զգացվել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքում: