16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Դավիթ Սաֆարյանը՝ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն

Բուդապեշտում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնության առաջին օրը Հայաստանը նվաճեց առաջին ոսկե մեդալը:
66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը հերթականությամբ հաղթեց ռումինացի,լեհ,ռուս եւ վրացի ըմբիշներին եւ մտավ եզրափակիչ:
Եզրափակիչում Սաֆարյանի մրցակիցը Կուբայի ներկայացուցիչ Լիվան Լոպես Ազկույն էր: Մենամարտը հաջող սկսվեց կուբացու համար: Նա Սաֆարյանի պասիվության շնորհիվ վաստակեց երկու միավոր: Երբ մենամարտին մնում էր մեկ րոպեից էլ քիչ ժամանակ, Սաֆարյանը կարողացավ երկու միավորանոց հնարք կատարել, ու քանի որ վերջին միավորը Սաֆարյանն էր վաստակել,հաղթանակը շնորհվեց հայ ըմբիշին:
Այսպիսով,երկար ընդմիջումից հետո Հայաստանի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:Վերջին անգամ հայ ըմբիշներից աշխարհի չեմպիոն էր դարձել Արամ Մարգարյանը 2002թ. Թեհրանում տեղի ունեցած աշխարհի առաջնության ժամանակ: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ