04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Գիտական մրցույթները անցկացվել են անաչառության սկզբունքով, բայց բողոքել են

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը խոսեց գիտական գիտատեխնիկական մրցույթների մասին, որոնք գրանցվել են 2013 թվականին:

Սամվել Հարությունյանը տեղեկացրեց, որ ամենամեծ բլոկը եղել է բնական գիտությունների բլոկը:

Ընդհանու 159 թեմաներ են մասնակցել մրցույթներին:Մրցույթներին մասնակցելու համար ներկայացված են եղել ընդհանուր առմամբ 472 հայտ, 358 բնական գիտություններ և 114 հասարակական գիտություններ և հայագիտության բնագավառներից:

«2013 թվականի հունվար-փետրվար ամիսներին գիտության բոլոր բնագավառներում գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային ֆինանսավորման նպատակով հայտարարվել և անցկացվել են գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթներ»,-փաստեց Սամվել Հարությունյանը:

Գիտության պետական կոմիտեի նախագահը նշեց նաև, որ հայտերն ընդունվել են առցանց եղանակով՝ բացառելով ցանկացած միջամտություն մրցութային գործընթացին:

Առաջին անգամ ծրագրերում ներգրավված են եղել արտասահմանյան փորձագետ-խորհրդատուներ:

Ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը նշեց, որ մրցույթի ընթացքում պահպանվել է արդարության և անաչառության սկզբունքը, որը պայմանավորված էր այս գործի մեջ ընդգրկված մարդկանց պրոֆեսիոնալիզմով և մարդկային որակներով, որը սակայն չի խանգարել, որ լինեն բողոքողներ:

Էդուարդ Ղազարյանին այս տարվա մրցույթումը մտահոգել է միայն, որ մրցույթի մասնակիցների թվի նվազում է նկատվել անցած տարիների համեմատությամբ:

Ի դեպ այս մրցույթները անցկացվում են 2 տարին մեկ անգամ, հետևաբար հաջորդ մրցույթները նախատեսված են 2015 թվականին:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ